Ադրբեջանը հետախուզում է հայտարարել 300 հայ պաշտոնյայի նկատմամբ
Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել շուրջ 300 հայ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հավելելով, որ ՀՀ դատախազությունը որևէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի այս քայլին։
«Ի վերջո դժվար չէ ապացույցներ ներկայացնել, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում թույլ է տվել պատերազմական հանցագործություններ, իրականացրել է այնպիսի քրեական հանցագործություններ, որոնք մերժելի են մի շարք օրենքներով, կոնվենցիաներով, զանգվածային ոչնչացման քիմիական զենքեր է կիրառել։ Բայց որևէ հիմքով մենք չունենք Ադրբեջանի ռազմական ու քաղաքական գործիչների նկատմամբ հետախուզում»,- ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ Հայաստանն այս պահին մեկ ադրբեջանցու է հետախուզում՝ ֆուտբոլային մեկնաբանի։
Պատգամավորի համոզմամբ` հատկապես Ադրբեջանի վերջին քայլից՝ Բաքվում արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացումից հետո Հայաստանը պետք է մտածի այդ ուղղությամբ ու միջազգային ասպարեզում ազատ տեղաշարժի դժվարություններ ստեղծի ադրբեջանցի պաշտոնյաների համար՝ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.