Բայդենը Պուտինին առաջարկել է հանդիպել երրորդ երկրում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում:
Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, Բայդենը և Պուտինը քննարկել են մի շարք տարածաշրջանային և գլոբալ հարցեր, այդ թվում` սպառազինությունների վերահսկման և անվտանգության նոր հարցերի շուրջ ռազմավարական կայունության ԱՄՆ-ի և Ռուսաստանի երկխոսությունը շարունակելու մտադրությունը:
Բայդենը «նաև հստակ հասկացրել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն կգործեն ի պաշտպանություն իրենց ազգային շահերի՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, ինչպիսիք են կիբեռհարձակումները և ընտրություններին միջամտությունը»: «Նախագահ Բայդենը կարևորել է ԱՄՆ-ի անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հանդեպ: Նախագահը մտահոգություն է հայտնել օկուպացված Ղրիմում և Ուկրաինայի սահմաններին ռուսական ռազմական հզորության հանկարծակի կուտակման կապակցությամբ և Ռուսաստանին կոչ է արել թուլացնել լարվածությունը:
Նախագահը վերահաստատել է Ռուսաստանի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատելու իր նպատակը` ԱՄՆ շահերին համապատասխան, և առաջարկել է առաջիկա ամիսներին բարձր մակարդակի հանդիպում անցկացնել երրորդ երկրում` Միացյալ Նահանգների և Ռուսաստանի առջև ծառացած խնդիրների ամբողջական շրջանակը քննարկելու համար»,- ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.