Ֆրանսիայի դեսպանը՝ Ադրբեջանին. Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ
Ես լիովին հասկանում և կիսում եմ հայ հասարակության զգացմունքները՝ կապված Բաքվում այսպես կոչված «այգու» բացման հետ: Այս մասին լրագրողներին տված հարցազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Ֆրանսիացի դիվանագետը նշեց, որ վերջերս այցելել է Եռաբլուրի ռազմական գերեզմանատուն: «Մենք տեսնում ենք, թե որքան զոհեր կան, որքան կորուստներ: Մենք տեսնում ենք ընտանիքների տառապանքները: Բայց դա նաև տեղ է, որտեղ դրսևորվում է արժանապատվությունը:
Պատերազմը ներկայացում բեմադրելու առարկա չէ: Այժմ առաջնահերթությունը հակամարտության լուծումը գտնելն է: Առաջնայինը գերիների վերադարձն է` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, տեղահանվածների վերադարձը, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և երկարաժամկետ խաղաղություն գտնելու համար կառուցողական երկխոսության վերսկսումը»,- ընդգծեց դեսպանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հռետորաբանությունը նպաստում է հարաբերությունների հաստատմանը, դեսպանը նշեց. «Հայաստանն արժանապատիվ է իր պարտության մեջ: Պետք է արժանապատիվ լինել նաև հաղթանակի դեպքում»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախօրեին Բաքվում հայտնվել է գրավված հայկական տեխնիկայի այգի՝ պատերազմի իրադարձությունների բեմադրման տեսքով: Հրեշավոր կառույցը տեղակայվել է հինգ հեկտարի վրա: «Պաշտպանական ամրությունների իրական պատկերը, որը թշնամին կառուցել է մի քանի տասնամյակ, վերստեղծվել է: Այստեղ կարելի է տեսնել հզոր ցանկապատային համակարգ՝ բաղկացած 10 գծից, ներառյալ բետոնե ինժեներական կառույցներ, հակատանկային խրամատներ, ականապատված տարածքներ, թունելներ, խրամատներ», - հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հայերին պատկերող մանեկենները հատուկ նշանակություն են տալիս «այգուն»: Իլհամ Ալիևն արդեն հասցրել է կեցվածք ընդունել ավարային սաղավարտների ֆոնին, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.