Բաքվում հանդիպում են Ադրբեջանի և Բելառուսի նախագահները
Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, օրակարգում են երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու առևտրական հարաբերություններին վերաբերող հարցեր։
Լուկաշենկոյի հետ Բաքու ժամանած պաշտոնյաներից մեկը՝ քաղաքաշինության նախարար Ռուսլան Պարխամովիչն արդեն հայտարարել է, թե Մինսկը պատրաստակամ է աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում։
Բելառուսը նաև Ադրբեջանին սպառազինություն վաճառող հիմնական երկրներից է: 2018 թվականին Մինսկը Բաքվին է վաճառել "Полонез" տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, անցած տարի էլ կողմերը նոր պայմանագիր էին կնքել՝ համագործակցությունն ընդարձակելու և սպառազենի, մասնավորապես՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին, տեղեկացնում է Azatutyun.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.