Последние новости

International Christian Concern. Բաքվում «ավարի այգու» բացումը գարշելի է

Բաքվում Լեռնային Ղարաբաղի ցեղասպան զավթմանը նվիրված «ավարի այգու» բացումը գարշելի է, գրում է International Christian Concern-ի Մերձավոր Արևելքի հարցերով տարածաշրջանային մենեջեր Քլեր Էվանսը:

«Ուղիղ ասենք՝ դա ռազմական թանգարան չէ: Մի բան է հարգանքով փաստագրել պատերազմի սարսափը, այլ բան է ռազմական հաղթանակն ապացուցող ավարի այգի բացել և այդպիսով նվաստացնել պարտվող կողմին: Դիրքորոշումը, որը զբաղեցնում է Ադրբեջանը հայկական կողմի նկատմամբ, խրախուսվում է Թուրքիայի կողմից: Դա բռնության և ցեղասպանության դիրքորոշում է: Միջազգային հանրությունը չպետք է լռի»,-գրում է Էվանսը, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ