Մովսես Հակոբյան․ Հիվանդ մարդ է, հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ
Գեներալ-գնդապետ, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը News.am-ի հետ զրույցում մեկնաբանել է այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններն իր հասցեին։
«Հիվանդ մարդ է, այդ հիվանդությունից է նրա ստախոսությունը: Այդքան բան: Հիվանդ մարդուն ի՞նչ մեկնաբանեմ, ամեն մի գժի ես պետք է մեկնաբանե՞մ: Իր ասածները բացարձակ սուտ են, բացի այդ էլ նա տգետ է, չի հասկանում՝ ինչ է նշանակում մարտական կոչ, ինչ է նշանակում զորահավաք: Երևի դա նույնպես կապված է հիվանդության հետ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 14-ից, ԱԺ ամբիոնից, պատասխանելով պատգամավորներից մեկի դիտարկմանը, որ հայտարարվել է՝ պատերազմի ընթացքում զորակոչի դադարը Փաշինյանի հրամանով է եղել, ասել է․ «Հայտարարության հեղինակը մեծ պրոբլեմ ունի, երբ նա բարձրաստիճան զինվորական լինելով՝ փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»։
Հիշեցնենք, որ զորակոչի դադարի մասին խոսել էր Մովսես Հակոբյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 12:42
Осужденный на пожизненное заключение за жестокое убийство Мгер Енокян вышел на свободу по условно-досрочному освобождению. Об этом Sputnik Армения сообщили в министерстве юстиции республики.
-
2025-07-23 12:36
Сенатор США Джош Хоулин в Сенате и конгрессмен Райли Мур в Палате представителей США представили резолюции, осуждающие преследования христиан, включая этнические чистки, совершенные Азербайджаном в отношении армян Нагорного Карабаха.
-
2025-07-23 12:33
В министерствах объявлен режим номер один. Об этом пишет газета «Иравунк», ссылаясь на собственные источники.
-
2025-07-23 12:30
Пожары, вспыхнувшие вчера вечером в оккупированных Акна (Агдам) и Мартакерте, до сих пор не удалось полностью ликвидировать. По сообщениям азербайджанских СМИ, в зоне возгорания обнаруживаются неразорвавшиеся боеприпасы.