ՌԴ ԱԳՆ. Դոնբասում թուրքական ԱԹՍ-ների հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Դոնբասում թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հայտնվելը «քիչ ուրախություն է» առաջացնում Ռուսաստանի մոտ: Այս մասին գրում է ermenihaber-ը։
«Իհարկե, քիչ ուրախություն է առաջացնում այն, որ այդ թուրքական ԱԹՍ-ները, ինչպես ասում են, հայտնվում են ինչ-որ տեղ Դոնբասում»,-ասել է Ռյաբկովը, տեղեկացնում է Panorama.am-ը:
Նրա խոսքով՝ թուրքական արտադրանքի արտահանումը տարբեր երկրներ լուրջ հարց է:
«Ինչ-որ բան նրանք մեզնից են գնում, ինչ-որ բան մեկ այլ տեղ՝ մատակարարում: Կան համապատասխան ռեժիմներ, այդ թվում արտահանման-վերահսկման, որտեղ այդ ամենը քննարկվում է: Երկկողմ ուղղություններում մենք դիտարկում ենք նաև նման առարկաների ամբողջ համալիրը, մենք կշարունակենք դա անել»,-ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն «նորմալ և բազմաբնույթ հարաբերություններ, բոլոր հարցերի քննարկումներն ընթանում են աշխատանքային հունով»:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի Ռադայի պատգամավորներից մեկը ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայի զինուժը առաջին անգամ Դոնբասում է օգտագործել է Թուրքիայից գնած ԱԹՍ-ները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.