Последние новости

«ՈՉ ԲՈԼՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ, ՈՐ ՄՈՐԹԱՊԱՇՏՈՐԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԿՎԱՐԵՆ»

«Ես համամիտ չեմ այն կարծիքին, թե Փաշինյանը հոգեկան անառողջ մարդ Է»,- հայտարարեց հայտնի հոգեբան Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆԸ՝ ի պատասխան վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հոգեբանական վիճակին գնահատական տալու խնդրանքի:

-Նա հոգեպես առողջ է։ Դա պրագմատիկ մարդ է, որը սառնասրտորեն վաճառել է Հայրենիքը։ Նա ի սկզբանե գիտակցում էր, թե ուր և ինչու է գնում, և կատարեց իր առաքելությունը։ Դա մի անձնավորություն է, որը ներդրեց «լափաման» տերմինը՝ անձամբ գործելով այդ բառի համաձայն, և այսօր Հայաստանի բյուջեն լրիվ դատարկ է։ Երկիրը սնանկացած է բոլոր առումներով։ Փաշինյանի համար բարձրագույն չափորոշիչը փողն է, իսկ գլխավոր շառժառիթը՝ փող ստանալը։ Դրա համար նա կվաճառի ամեն ինչ։ Հեռանալն այսօր շատ դժվար է նրա համար։ Դա նման է բիզնես բացելուն, ինչն ինքնին բարդ չէ։ Իսկ այ փակելը, դրանից ազատվելը՝ դյուրին բան չէ։ Նույն վիճակում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը։

«Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավարը համարում է, որ եթե հունիսի 20-ին հայտարարված արտահերթ ընտրությունները կայանան, հաղթանակի ամենաբարձր հնարավորությունները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանինն են, միակ մարդունը, որը պատրաստ է հանձն առնել պատասխանատվությունը մեր ավերված երկրի համար և դուրս բերել այն ճահճուտից: «Մենք այլ ելք չունենք,- ասում է նա,- և, վստահեցնում եմ ձեզ, շատերն այսօր դա շատ լավ հասկանում են։ Քոչարյանը կգա նոր թիմով, այնտեղ կլինեն նոր մարդիկ, իրենց գործի պրոֆեսիոնալներ, որոնք կայացած են իրենց ոլորտներում, գիտեն, թե ինչ անել, և որոնք ոչ մի կերպ չեն հարաբերվում «հների» հետ։

«Այսօր Հայաստանում բացասական վերաբերմունք է դիտարկվում բոլոր կուսակցությունների նկատմամբ, քանի որ դրանցից շատերը չեն խորշել խաբեությունից՝ խաղալով իրենց հայրենակիցների զգացմունքների հետ։ Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք սիրում են իրենց ժողովրդին,- շարունակում է Մադաթյանը։- Երեք տարի շարունակ ղեկին եղել են թուրքասերներ, որոնք հաջողությամբ գործում են ի նպաստ Թուրքիայի և Ադրբեջանի շահերի, բայց բնավ ոչ Հայաստանի, որը նրանք փլուզեցին։ Այսօր նրանց ջանքերի արդյունքում մենք արդեն ինքներս ենք կասկածում՝ ունենք երկիր, թե՞ ոչ։ Պետականությունը բացակայում է։ Բոլոր հարցերում հնչում են Ռուսաստանի Դաշնության շեշտադրումները։ Մինչդեռ 2018 թվականին մեզ ներշնչում էին, թե մենք չենք ցանկանում վասալ լինել, մենք հպարտ ենք ու անկախ։ Ուրեմն եղեք հպարտ, ո՞վ է ձեզ խանգարում։ Բայց եթե այսօրվա իրողությունների պայմաններում ամեն առիթով աջակցություն ենք հայցում Ռուսաստանից, ապա ինչո՞ւ տակևանց պախարակել այդ երկիրը, ստորություններ անել, փորձելով քավության նոխազի վերածել նրան ժողովրդի աչքում։ Չէ՞ որ դա ստորություն է, անհեթեթություն։ Նման քաղաքականությունը վնասից բացի ոչինչ չի տա»։

Խոսելով հայտարարված ընտրությունների նախաշեմին պառակտված քաղաքական դաշտի մասին, Մ.Մադաթյանը նշեց, որ «ոչ բոլոր կուսակցություններն են, որ մորթապաշտորեն նախընտրական խաղեր կվարեն»: «Կան բազմաթիվ կուսակցություններ, որոնց համար Հայրենիքը մեծագույն արժեքն է, և դրանք սին խոսքեր չեն։ Այն ուժերը, որոնց համար Հայրենիքն իսկապես գերագույն արժեք է, կմիավորվեն թուրքամետ իշխանությունների դեմ։ Մեր իրավիճակում փրկությունը մեկն է. իշխանափոխություն։ Առանց դրա մեզանում երբեք կայունություն չի լինի։ Հիշեք, մի՞թե մեզանից որևէ մեկը խոսում էր քաղաքականության մասին 15-20 տարի առաջ։ Եվ դա միանգամայն նորմալ էր։ Իսկ հիմա մենք խոսում ենք անդադար, բավական է հավաքվենք մի որևէ առիթով, և արդեն մի քանի րոպե անց բոլոր խոսակցությունները քաղաքական թեմաներով են։ Դա վկայում է երկրում տիրող ճգնաժամի մասին, որը չի կարող անվերջ շարունակվել։

Չեմ կարող չնշել, որ տեղի ունեցած ողբերգության մեջ կա մեզանից յուրաքանչյուրի մեղքը։ Դա ինձ դրդում է թողնել բոլոր գործերն ու անել ամեն հնարավորը, որ վերադարձնեմ երկրիս անդորրը։ Մեր մեղքն այն է, որ աշխատելով ամեն մեկս մեր ոլորտում, չնկատեցինք, թե ինչպես աստիճանաբար ու հիմնահատակ ավերեցին երկիրը։ Բանն այնտեղ է հասել, որ շատերն ընդհանրապես դադարել են հասկանալ, թե ինչ է պետությունը։ Երեք տարվա ընթացքում ոչնչացրեցին այն ամենը, ինչ ձեռք էինք բերել 100-ից ավելի տարիների ընթացքում. Խորհրդային Միության կազմում, այնուհետ՝ հետխորհրդային շրջանում, անկախության տարիներին։ Երբ դպրոցական դասագրքերից հանում էին «հայրենասիրություն» բառը, ես գոռում էի, որ հանցագործություն է կատարվում։ Բայց մարդիկ ուշադրություն չդարձրեցին։ Մինչդեռ նման մոտեցումը հանգեցնում է նրան, որ երեխան, չլսելով այդ բառը, չի հասկանում Հայրենիքի գինը։ Նա դառնում է մանկուրտ, այլ կերպ չես ասի։

«Մենք հասել ենք մի վիճակի, երբ մարդիկ դադարել են հարգել դպրոցը, ուսուցիչներին։ Այն աստիճան են դադարել գնահատել կրթությունը, որ մեր գլխավոր մանկուրտին բարձրագույն կրթության դիպլոմ նվիրեցին։ Ինչպե՞ս կարող էր ԵՊՀ ռեկտորատն այդպես վարվել. վերցնել ու պատվազրկել համալսարանը: Դա անհնար է հասկանալ։

Մի խոսքով, մենք բոլորս պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ արեցին մեր երկրի հետ։ Պատասխանատվության զգացումը պետք է ստիպի մեզ գնալ ընտրությունների և անկեղծ, խղճի թելադրանքով քվեարկել։ Այլապես անտարբերությունը կհանգեցնի վերջնական փլուզման։ Եվ թող պետական մտածողությունը գերիշխի անձնականի հանդեպ», - հայտարարեց Մ.Մադաթյանը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Адвокат: «ЖИРАЙР МАНУЧАРЯН ПОДВЕРГАЕТСЯ УГОЛОВНОМУ ПРЕСЛЕДОВАНИЮ ЗА КРИТИКУ ВЛАСТЕЙ»
    2025-04-21 13:13

    «Уголовное дело в отношении проживающего в России армянского бизнесмена и мецената Жирайра Манучаряна должно получить широкий общественный резонанс. Речь идет о преследовании по политическим взглядам»,- заявил в прямом эфире адвокат Роман Ерицян. Адвокат сообщил, что Жирайр Манучарян, будучи патриотом своего народа, на протяжении многих лет оказывал помощь и содействие своим соотечественникам в социальных вопросах, в том числе, трудоустройстве. Особое отношение проявлял к арцахцам, чье положение в свете известных событий особенно незавидно.

  • СУД ОТКЛОНИЛ ХОДАТАЙСТВА ЭДГАРА КАЗАРЯНА И ЕГО ЗАЩИТЫ
    2025-04-18 10:51

    17 апреля в ереванском уголовном суде общей юрисдикции под председательством судьи Сатеник Андреасян состоялось судебное заседание по делу общественно-политического деятеля Эдгара Казаряна.

  • ПО ФАКТУ ПРОНИКНОВЕНИЯ В ОФИС ЗАРУИ ПОСТАНЖДЯН ВОЗБУЖДЕНО УГОЛОВНОЕ ДЕЛО
    2025-04-15 10:29

    Два года председатель партии «Страна абрикосов», экс-депутат, член фракции «Мать Армения» в Совете старейшин столицы Заруи Постанджян ведет борьбу со строительством, развернувшемся, по ее словам, в шаговой близости от ее отчего дома. Дому, который основали прадеды Заруи, спасшиеся от геноцида армян в Турции, в котором проживало несколько поколений ее семьи, в этом году исполняется 100 лет, и он по целому ряду признаков имеет полное право претендовать на статус Дома-музея.

  • ПРОКУРАТУРА ОБЖАЛУЕТ РЕШЕНИЕ В ОТНОШЕНИИ МИНИСТРА ФИНАНСОВ
    2025-04-14 10:32

    Генпрокуратура  обжалует решение Апелляционного антикоррупционного суда в отношении министра финансов Ваге Ованнисяна в Кассационном суде. В ведомстве сообщили, что протест будет подан в Кассационный суд в ближайшее время.  Наверное, нет необходимости напоминать, что 3 апреля Апелляционный антикоррупционный суд обязал орган предварительного следствия в лице Антикоррупционного комитета инициировать уголовное преследование и установить, совершил ли член правящей команды, министр финансов  Ваге Ованнисян действия, содержащие коррупционные риски. Об этом в тот же день написал на своей странице в Facebook ректор Академии адвокатов Ара Зограбян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ