ՀՀ ԱԳՆ․ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից
Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է, այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել և կոչ են անում քայլեր ձեռնարկել մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, միջազգային մարդասիրական կազմակերպությունների՝ Արցախ անարգել մուտք գործելու և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ։ Սա հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր վրա վերցրած հանձնառությունները, միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից», - ասաց ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է համանախագահների կոչին, որ պետք է բարձր մակարդակով անհապաղ խորհրդակցություններ սկսել, ԱԳ նախարարն ասաց, թե Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի դրանք տեղի ունենան, նախևառաջ պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և հստակ օրակարգ ձևակերպել։
«Ադրբեջանն իր ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլոտի ձևավորմանը։ Ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վսահության մթնոլորտի ձևավորմանը», - ասաց Արա Այվազյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-25 19:39
В парламенте Уругвая отметили 60-летие признания страной Геноцида армян и почтили память жертв преступления, совершенного в 1915-1923 года в Османской Турции. Об этом сообщает центральный офис комитета «Ай Дат» Бюро АРФД.
-
2025-04-25 19:36
Встреча президента России Владимира Путина и спецпосланника президента США Стива Уиткоффа продолжалась три часа, сообщил помощник президента России Юрий Ушаков.
-
2025-04-25 19:34
Армянский пограничник погиб, подорвавшись на мине в Сюникской области. Об этом сообщает издание Armlur.
-
2025-04-25 19:32
Я вынужден констатировать факт того, что генеральный прокурор представила общественности неверную информацию об ужасном инциденте с пытками, имевшем место в отношении Самвела Варданяна. Об этом написал на своей странице в Facebook адвокат Рубен Меликян.