Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգու» բացումը
Հայատյացության հերթական դրսևորում էր օրերս Բաքվում բացված, այսպես կոչված, «Ռազմավարի զբոսայգին»՝ հայ զինվորականներին և ռազմագերիներին պատկերող անմարդկային, նվաստացուցիչ տեսարաններով։ Այս մասին News.am-ը տեղեկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկաստվական համակարգից:
Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է իրականացնել ազգամիջյան թշնամանքի հրահրման իր քաղաքականությունը՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։ Այսօր ադրբեջանական բանտերում շարունակում են նեղությունների և չարչարանքների ենթարկվել գերեվարված մեր զավակները, տառապում են հազարավոր տեղահանված և ունեզրկված ընտանիքներ, իսկ գրավված և հանձնված արցախյան տարածքներում չեն դադարում վայրագությունները մեր հազարամյա հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտելով հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի հակամարդկայ ին և հակաբարոյական գործողությունները, կոչ է անում միջազգային հանրությանը, պատկան կազմակերպություններին ու կառույցներին պատշաճ գնահատականի արժանացնել մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման, ազգի արժանապատվության վիրավորման այս երևույթները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 17:10
Исходя из политических и краткосрочных личных целей, нельзя делать заявления, направленные на национализацию ЗАО «Электрические сети Армении». Самый маленький кризис в сфере электроснабжения окажет долгосрочное отрицательное воздействие на экономику, считает экономист Сурен Парсян.
-
2025-06-18 17:05
Ходатайство о применении меры пресечения в виде заключения под стражу в отношении бизнесмена и мецената Самвела Карапетяна рассмотрит судья Ереванского уголовного суда общей юрисдикции Артак Карапетян.
-
2025-06-18 17:03
Приток иностранных граждан наблюдается на армяно-иранской границе. Об этом сообщили Sputnik Армения собственные источники.
-
2025-06-18 17:00
Министерство внутренних дел изъяло 298 килограммов героина, стоимость которого на так называемом «черном рынке» составляет около 85 миллионов лари, сообщил на пресс-конференции заместитель министра внутренних дел Александр Дарахвелидзе.