Ժուռնալիսների միությունն պահանջում է քննել լրագրողներին թիրախավորելու դեպքերը
Հայաստանի ժուռնալիսների միությունը դատապարտում է լրագրողներին և նրանց ընտանիքների անդամներին թիրախավորելու բոլոր փորձերը։ Այս մասին ասվում է միության տարածած հաղորդագրությունում։
«Երեկ իրենց «Հեղափոխության պահապաններ» անվանող իշխանամերձ խմբի անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տարածել է Antifake.am կայքի լրագրող Մարի Ամիրջանյանի սոցիալական ցանցի անձնական էջն ու վերջինիս լուսանկարը՝ դրանք համեմելով ծաղրական, գռեհիկ գրառմամբ, լրագրողի անձի նկատմամբ գեներացնելով ատելություն, անձնական վիրավորանքների տարափ, սպառնալիքներ ու հայհոյանքներ:
Այսօր այս խմբի մեկ այլ անդամ թիրախավորել է Tert.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ տարածելով ոչ միայն նրա, այլև լրագրողի երեխայի լուսանկարը՝ համեմված հայհոյախառն գրառումներով: Այս մասին տեղեկացրել է Անի Գևորգյանը:
Մամուլում շրջանառվող տարբեր տեղեկությունների համաձայն, լրագրողին նման սպառնալիքներ են հղել իշխանություննների հետ ուղղակի կամ անուղղակի կապված տարբեր օգտագրերեր։
Հիշեցնենք, որ սա այն նույն խումբն է, որը ձվերով հարձակում գործեց «Հայելի» ակումբի վրա և որևէ պատժի չարժանացավ:
Այս մարդիկ անգամ թիրախավորեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բռնության սպառնալիքներ տեղալով վերջինիս հասցեին, և կրկին որևէ իրավական գնահատական չհետևեց այս գործելակերպին:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության առնչությամբ նման հակաօրինական քայլերը, առավել ևս՝ մանկահասակ երեխաների թիրախավարումը։ Դա հակասում է մարդկային բարոյականությանը, մասնագիտական էթիկային և միևնույն ժամանակ՝ քրեորեն պատժելի արարք է, որի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության՝ ապագայում նման դեպքերը բացառելու համար։
Հայաստանի ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է քննության ենթարկել տեղի ունեցածը։ Լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտման ցանկացած փորձ քրեորեն պատժելի արարք է և պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Միևնույն ժամանակ՝ պահանջում ենք իշխանության ներկայացուցիչներից՝ զսպել իրենց հետ փոխկապակցված անձանց՝ նրանց չօգտագործելով անցանկալի լրագրողների հետ հաշվեհարդար տեսնելու զազրելի գործում»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.