Լևոն ՔՈՉԱՐՅԱՆ․ ՆԱԽԿԻՆ VS ՆՈՐ, ԹԵ՞ ՍԽԱԼ ՀԱՐՑԱԴՐՈՒՄ
Անկախ մեր նախատրամադրվածությունից, պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Նախկին vs Նոր, թե՞ սխալ հարցադրում
Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ:
Երբ քայլողներն եկան իշխանության հենց այս համեմատությունը տանելով էին տենչում վաստակել ժողովրդի սերը, փորձելով ցույց տալ, թե ինչ վատն էին բոլորը մինչև իրենց. նույնիսկ քննադատեցին և սևացրեցին այն քաղաքական թիմին, որի հետ միասին փորձեցին իշխանության գալ 2008-ին:
Ժամանակն անցնում էր, իսկ իրական արդյունք ցույց տալու փոխարեն իշխանությունները համառորեն զբաղված էին ֆեյսբուքային տրամաբանությամբ շոուներ բեմադրելով և մեծ հաշվով մինչ օրս շարունակում են նույնը, նույնիսկ երկիրը ծնկի բերելուց հետո:
Իհարկե այդ ստերի արդյունավետության գործակիցը որևէ կերպ համեմատելի չէ 1 կամ 2 տարի առաջվա գործակցի հետ, սակայն կարծում եմ յուրաքանչյուրդ գիտեք գոնե մեկին, ով ասում է, «թող պարտված կառավարությունը մնա, միայն թե չլինի նախկինը»:
Եվ ուրեմն, ո՞րն է կարծրացած այս մտածելակերպի պատճառը, որն էլ հանդիսանում է ձախողած կառավարության հիմնական խաղաթուղթը և որի վրա, ինչպես տեսնում ենք, հիմնված կլինի նաև նրանց նախընտրական քարոզարշավը(եթե արտահերթ ընտրություններ ի վերջո լինեն):
Այս ամենի համար կան իհարկե օբյեկտիվ պատճառներ. այն է կառավարման մեջ նախկինում եղած թերությունները, որոշ մարդկանց արտոնյալ լինելը, արդարության զգացողության պակասը..., բայց ուսումնասիրելով մարդկանց մեջ արմատավորված այդ զգացողության հիմնական բաղադրիչները, ակնհայտ է դառնում, որ դրա առանցքային պատճառը այնուամենայնիվ 20 տարի և ավել հետևողական տարածված միֆերն են:
Իհարկե շատերի համար այս 3 տարիները դարձան ստերը բացահայտելու տարիներ, բայց դեռևս քիչ չեն նաև նրանք, ովքեր հավատում են տրամաբանությունից և փաստերից զուրկ այդ ծեծված բամբասանքներին:
Անկախ մեր նախատրամադրվածությունից, պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ:
Հանուն ապագայի, պետք է կատարենք սթափ, ռացիոնալ ու ոչ էմոցիոնալ ընտրություն, և հարցը պետք է կայանա հետևյալում. ովքե՞ր են անկարողները, ձախողածներն ու ստախոսները, և ովքե՞ր են կարող ուժերը, ընդունակ առաջ տանելու երկիրը՝ հստակ մերժելով նախկին արատավոր երևույթները»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 16:45
Вопросы региональной и международной безопасности обсудили заместитель министра обороны Армении начальник Генштаба ВС генерал-лейтенант Эдвард Асрян и представители делегации Национального оборонного колледжа Индии во главе с генерал-майором Самартом Нагаром. Об этом сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-09 15:07
Церковь мешает премьеру Николу Пашиняну превратить Армению в "Западный Азербайджан". Об этом бывший вице-спикер парламента Армении, представитель РПА Эдуард Шармазанов заявил в соцсети.
-
2025-06-09 15:06
Руководитель парламентской фракции "Армения" Сейран Оганян подтвердил, что их политсила готова в разумные сроки предоставить недостающие подписи 28 депутатов для инициирования в Национальном Собрании процедуры импичмента премьер-министру РА Николу Пашиняну.
-
2025-06-09 15:05
По результатам исследований, проведенных с целью строительства в Армении нового атомного энергоблока, будет уточнена его модель, учитывающая как особенности армянской энергосистемы, так и вопросы мощности и структуры финансирования. Об этом на совместном заседании постоянных парламентских комиссий во время обсуждения годового отчета «Об исполнении государственного бюджета Республики Армения в 2024 году» заявил 9 июня министр территориального управления и инфраструктур Давид Худатян.