ԱԼԻԵՎԸ ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻ ՄԻՋՈՑՈՎ ԵՐԵՎԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԷՐ ՓՈՂՈՎ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ֆինանսական առաջարկ է փոխանցել Երևանին՝ Արցախի հարցի խաղաղ լուծման դիմաց։
Լուկաշենկոն ապրիլի 13-14-ը աշխատանքային այցով գտնվում էր Բաքվում, որտեղ բանակցություններ էր վարում Ալիևի հետ: Հանդիպման արդյունքում երկու նախագահները պատասխանել են լրագրողների հարցերին, տեսանյութի մի հատված չորեքշաբթի ցուցադրել է «Բելառուս 1» պետական հեռուստաալիքը:
«Ես, իհարկե, երբ էլ նախագահ չլինեմ, շատ լավ բաներ կպատմեմ այն մասին, թե ինչ է Իլհամ Հեյդարովիչն առաջարկել հայ ժողովրդին և Հայաստանի ղեկավարներին՝ այդ հակամարտությունը կարգավորելու համար։ Առաջարկներից մեկը, երբ նա ինձ ասաց․ «Լսիր, հայերին փոխանցիր, դու նրանց հետ լավ հարաբերություններ ունես, ես պատրաստ եմ ոչ միայն վերականգնել Ղարաբաղը, այլև Հայաստանին օգնել․․․ Ես գումարի չափն անգամ չեմ ասում, որը հենց հիմա պատրաստ եմ վճարել։ Փոխանցիր նրանց, որ մենք խաղաղ կարգավորենք հարցը»»,-պատմել է Լուկաշենկոն Ալիևի հետ ավելի վաղ կայացած իր խոսակցության մասին։
Բելառուսի առաջնորդ պարզաբանել է, որ այդ զրույցի պահին նավթի արժեքը գերազանցում էր մեկ բարելի դիմաց 100 դոլարը։
«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա․․․ Եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,-ավելացրել է Լուկաշենկոն։
Ամիսներ առաջ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որի իսկությունը հաստատել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ Լուկաշենկոն այն ժամանակ Սարգսյանին 5 մլրդ դոլար էր առաջարկել՝ Արցախի շուրջ յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու համար։ Ի պատասխան՝ Սարգսյանն առաջարկել էր 6 մլրդ դոլար, որպեսզի Իլհամ Ալիևը հրաժարվի այդ հողերից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.