ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ․ Հայաստանը Անդրկովկասում առանցքային դաշնակից է անվանել
Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը բանակցություններ է վարել Հայաստանի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուրախ եմ ողջունել ձեզ Մոսկվայում: Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»,- բանակցությունների սկզբում ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը:
Գերասիմովը նշել է, որ երկրները ամրապնդում են փոխգործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների, առաջին հերթին՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշը, նրա խոսքերով, «Հայաստանի տարածքում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի գործունեությունն է»:
«Մենք շարունակում ենք որակյալ կադրեր պատրաստել Ռուսաստանի ՊՆ բուհերում»,- ասել է ՌԴ ԳՇ պետը: Նա նաև հավելել է, որ Հայաստանում կորոնավիրուսային համավարակի ընթացքում օգնություն է ցուցաբերվել Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների ախտորոշման հարցում: Ընդհանուր առմամբ, իրականացվել է ավելի քան 22 000 հետազոտություն, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».