Գագիկ Մակարյան․ Նոնսենս է
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի վերջին եռամսյակում աշխատաշուկայում գործազրկության նվազման ցուցանիշներին, որոնք օրերս հրապարակել է ԱՎԾ-ն։
Տնտեսական ճգնաժամի և հետպատերազմական շրջանում 2020 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության թվի աննախադեպ նվազումը չի արտահայտում աշխատաշուկայի իրական վիճակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` մեկնաբանելով ԱՎԾ հրապարակած վիճակագրական տվյալները։
Վիճակագրության համաձայն` աշխատաշուկայում գործազրկության 2020 թվականի վերջին եռամսյակի ցուցանիշների համաձայն` 2020թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում գործազրկության ցուցանիշը կազմել է 227.000 մարդ, իսկ չորրորդ եռամսյակում` 185.000 մարդ։
Դա նշանակում է, որ 2020-ի վերջին 3 ամիսներին Հայաստանում գործազրկության թիվը կրճատվել է 42.000-ով, ինչը համավարակի և պատերազմի հետևանքով տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված տնտեսության դեպքում նոնսենս է։
Մակարյանն այս ամենը բացատրում է մի քանի գործոնով` պատերազմում զոհված կամ լուրջ վիրավորում ստացած քաղաքացիներին, որոնք ունեցել են այս կամ այն աշխատանքը, գործատուները փոխարինել են նոր մարդկանց աշխատանքի ընդունելով։ Քիչ թիվ չեն կազմում նաև համավարակի հետևանքով մահացածները։
«Կորոնավիրուսի պատճառով մահացածների մի մասը կարիքավոր են, բայց այդ մոտ 4500 մահացածների մեջ եղել են նաև աշխատող քաղաքացիներ, որոնց աշխատաշուկայում նոր կադրերով են փոխարինել»,- նշեց Մակարյանը։
Գործազրկության ցուցանիշի նման անկումը կարող է պայմանավորված լինել նաև երկրում ստեղծված սոցիալ-հոգեբանական պատճառներով, երբ մարդիկ կամ տրամադրություն չեն ունեցել պատասխանել հարցումներին, կամ այնքան էլ ճիշտ չեն պատասխանել դրանց։
Բացի այդ, ըստ աշխատաշուկայի միջազգային մեթոդաբանության` եթե քաղաքացին հարցումն իրականացնելու պահին վերջին երկու շաբաթներին աշխատանք չի փնտրել, ապա նա գործազուրկ չի համարվում։
Նշենք, որ օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակած տեղեկությունների համաձայն` 2020 թվականի վերջին եռամսյակում գործազրկության ցուցանիշը զգալի նվազել է` հասնելով 16 տոկոսի, այն դեպքում, երբ 2019-ին` աճող տնտեսության պարագայում, ունեցել ենք 17.1 տոկոսանոց ցուցանիշ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.