Գյումրիի դարբնությունը կներառվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում
ՀՀ կառավարությունը մտադիր է Գյումրիի դարբնությունը ներառել համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։
Բայց ՅՈՒՆԵՍԿՕ դիմելուց առաջ ՀՀ կառավարությունը դեռ պետք է թարմացնի սեփական ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկն ու համապատասխան փոփոխություն անի դրանում։
Բանն այն է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհուրդը դեռ 1 տարի առաջ` 2020 թ. մարտի 11-ին էր որոշել դիմել ՅՈՒՆԵՍԿՕ` «Գյումրիի դարբնության ավանդույթը» համաշխարհային արժեք ճանաչելու հարցով։
Որոշման նախագիծը կազմվել էր, մինչև 2020թ–ի օգոստոսը ներկայացվել հանրային քննարկման: Բայց չէր ընդունվել` պատերազմի պատճառով։
Եվ, ահա, կառավարությունը որոշել է թարմացնել մեկ տարի առաջ կիսատ մնացած գործը։ Այսօր ընդունած որոշմամբ, կառավարությունը հաստատեց Գյումրիի դարբնությունը ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում ներառելու որոշումը, որի հիման վրա հետագայում կկարողանա նույն հարցով դիմել նաև ՅՈՒՆԵՍԿՕ։
Հայկական դարբնոցային ավանդական տեխնոլոգիական հմտություններով այսօր ՀՀ տարբեր համայնքներում ու հատկապես Գյումրիում գործում են արհեստանոցներ, կան նաև դարբինների գերդաստաններ, որոնք անցյալում տարածված համքարությունների ավանդույթների կրողներն են։
Գյումրին հանրապետության միակ համայնքն է, որն այսօր էլ կենսունակ է պահում քաղաքային դարբնության ավանդույթները։ Այն բացի կենցաղային գործառույթից՝ նաև գեղարվեստական առանձնահատկություններ ունի։
Գյումրեցի դարբինները պահպանում են ավանդական դարբնոցային տեխնոլոգիաներով աշխատելու սովորույթը և ավանդական տեխնոլոգիական հմտությունների կրողներն ու փոխանցողներն են, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 11:07
Глава Совета Федерации РФ накануне прибыла в Ереван с официальным визитом во главе внушительной делегации.
-
2025-06-06 11:03
Член Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Артак Закарян прокомментировал заявления министра иностранных дел Арарата Мирзояна.
-
2025-06-06 11:02
Президента США Дональда Трампа следует подвергнуть процедуре импичмента, его место должен занять вице-президент Джей Ди Вэнс, говорится в публикации в X, с которой согласился миллиардер Илон Маск.
-
2025-06-06 11:00
Делегация во главе с председателем Совета Федерации России Валентиной Матвиенко в пятницу посетила парк Победы в Ереване, где возложила венок и цветы к Вечному огню, почтив память погибших в Великой Отечественной войне.