Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ․ ՊԱՐԶ ԱՍԱ, ՈՐ ԼԵԼԵ ԹԵՓԵՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՏՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ
«Պարզ ասա, որ Լելե Թեփեն գրավելու խորհուրդը տվել է Սամվել Բաբայանը»,- «Հայելի» ակումբում հեռակա դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նա պնդում է, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը 2016-ի ապրիլյան պատերազմի ընթացքում կորցրած բարձունքը՝ Լելե Թեփեն վերադարձնելու գործողությունը պլանավորել է բունկերում Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ միասին։
«Եթե տղամարդ ես դու, Նիկոլ, ասա՝ ո՞վ է քեզ ասել ու այդ ասողը ո՞ւմ հետ է քննարկել այդ ծրագիրը։ Դու ասում ես ՊԲ բարձր զինվորականություն։ Ես ասում եմ՝ եղել է Սամվել Բաբայանը։ Ո՞ւմ հետ է Բաբայանը քննարկել այդ գործողությունը՝ Աննա Հակոբյանի։ Նրանց օժանդակել է Արգիշտի Քյարամյանը։ Քննարկել են Սյամոյի հետ։ Գործողության անունը Լելե Թեփե չի եղել, Նիկոլն այդ առումով ճիշտ է ասում»,- ասաց Իսագուլյանը։
Նրա խոսքով, Արցախից սելեկտրով կապվել են Օնիկ Գասպարյանի հետ, վերջինն էլ ասել է՝ դա պետք է քննարկվի ՊԲ հրամանատարության հետ։
«Նիկոլ Փաշինյան, ստախոս, դու այդ ժամանակ եղել ես Արցախում, բունկերում, երբ քեզ Գասպարյան Օնիկը պատասխանել է, որ դա տեղում պետք է շատ լավ ուսումնասիրել, ճշտել, ո՞վ է այդտեղից պատասխանել Օնիկ Գասպարյանին և ի՞նչ է ասել։ Ջալալ Հարությունյան, եթե դու էլ թուրք ու դավաճան չես, հարց եմ տալիս քեզ, դու բունկերում եղե՞լ ես, թե՞ չէ, էլ ովքե՞ր են եղել այնտեղ։ Երբ բունկերից դուրս ես եկել, ո՞ւմ ես զանգել և ի՞նչ ես ասել։ Ջալալ, եթե տղամարդ ես ու ղզիկ չես, մեկ է քո վրա էլ են բարդելու։ Ո՞վ է խոսել Ջալալի հետ ու ի՞նչ է պահանջել նրանից»,- հարցեր հնչեցրեց բանախոսն ու Փաշինյանին, Հարությունյանին հորդորեց դրանց պատասխանել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ճշմարտություն հանուն սերունդների» նախաձեռնության հիմնադիր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը, ում որդին զոհվել է Արցախի պատերազմում, օրեր առաջ հայտարարեց՝ Լելե Թեփեի գործողության հետևանքով ջարդվել է բանակի ողնաշարը, հակառակորդին է անցել 42 տանկ, եղել են բազմաթիվ զոհեր։
Երեկ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականը ներկայացնելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև «Լելե-Թեփեի» օպերացիային։
«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ, և որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում՝ այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորություն ունեցել են»,- ասել էր Փաշինյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-31 19:14
На днях в парламенте Франции была введена в обращение резолюция, требующая от Азербайджана немедленного освобождения захваченного в плен военно-политического руководства Арцаха и других пленных. Об этом сообщила Alpha News журналистка Лиана Маргарян.