Սերժ Սարգսյան․ Կարճ ժամանակ անց կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է
Օրերս աշխատանքային այցով Բաքվում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրեն խնդրել է հայերին ասել, որ ԼՂ հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծեն, բայց Փաշինյանից առաջ եղած հայկական ղեկավարությունը հրաժարվել է այդ առաջարկից:
News.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը Բելառուսի նախագահի այս հայտարարության վերաբերյալ: Ստորև ներկայացնում ենք ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից մեզ տրամադրված՝ Սերժ Սարգսյանի պատասխանը:
«Մեծագույն հարգանք տածելով բելառուս ժողովրդի հանդեպ՝ ես չէի ցանկանա, որ նրանք երբևէ նման «խաղաղասեր» հարևան ունենային, քանի որ կարճ ժամանակ հետո կպարզվեր, որ Մինսկը ադրբեջանական հինավուրց քաղաք է, իսկ բելառուս ժողովուրդ՝ որպես այդպիսին, չի էլ եղել, ուստի ալիևյան «պատմական արդարությունը» այդ տարածքում պետք է վերականգնվի՝ բոլոր հետևանքներով հանդերձ:
Ճշմարտությունը պարզել ցանկացողները կարող են ընդամենը համացանցից հանել «խաղաղասեր» Ալիևի տարիներ շարունակ հրապարակավ հնչեցրած հայատյաց, ռազմատենչ հայտարարությունները և հետևություններ անել, ստացված հաստափոր փաթեթն էլ ուղարկել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ խաղաղասիրության մասին համամարդկային պատկերացումների հետ իր և իր լավ բարեկամ Իլհամի պատկերացումները համադրելու նպատակով»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 14:53
Министр сельского хозяйства Грузии сегодня должен был приехать в Армению для обсуждения вместе с министром экономики Армении Геворком Папояном вопроса с грузовиками с коньяком.
-
2025-06-06 13:53
Конституция содержит одну декларативную норму, согласно которой Республика Армения признает исключительную роль Армянской апостольской церкви в жизни армянского народа и ее независимое управление. Об этом заявила в беседе с журналистами в парламенте 6 июня министр юстиции Армении Србуи Галян.
-
2025-06-06 13:48
Руководители и представители городов-побратимов Армении и России обсудили на полях X Российско-Армянского межрегионального форума перспективы сотрудничества.
-
2025-06-06 13:44
Экс-министр обороны Арцаха Самвел Бабаян обратился в Следственный комитет Армении (СК) в конце мая с заявлением о возбуждении уголовного дела. Эту информацию Armenia Today подтвердила пресс-секретарь ведомства Кима Авдалян.