«Փաստինֆո»․ Պարզվում է՝ Սիմոնյանի նշանակման գինը եղել է Վարդազարյանի դեմ ցուցմունքը
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը, որը մի քանի օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Այս մասին հայտնում է«Փաստինֆո»-ն:
Պարզվում է՝ օրենքի խախտմամբ ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը եղել է Սիմոնյանի կողմից Վարդազարյանի դեմ ցուցմունքը։
Ու ահա Անդրանիկ Սիմոնյանը «հիշել է», թե Վարդազարյանը նախկինում իրեն զանգել է ու իր վարույթում գտնվող գործերից մեկով հանձնարարություններ տվել՝ ասելով- թե վիճահարույց գործ է, այնպես արա, որ պրոբլեմի մեջ չընկնենք։
Նախկին դատավորի այս հաղորդումն էլ դարձել է քրեական գործի հիմք, որպեսզի Վարդազարյանը զրկվի ԲԴԽ նախագահի պաշտոնից։
Այս պահին Ռ.Վարդազարյանը գտնվում է ՀՔԾ-ում, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԲԴԽ-ն այսօր որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցնել որպես դատավոր և որպես ԲԴԽ անդամ (նախագահ)՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը: Ընդ որում՝ դատախազությունը միջնորդությունն ուղարկել է գաղտնի՝ միանգամից Գագիկ Ջհանգիրյանին։ Միջնորդությանը դեմ են քվեարկել ԲԴԽ երեք անդամ, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.
-
2025-07-18 05:17
Правительство Словении объявило персонами нон грата министра национальной безопасности Израиля Итамара Бен-Гвира и израильского министра экономики Бецалеля Смотрича, сообщает Словенское телеграфное агентство (STA).