Մելնիկովն «ոսկի» է նվաճել մրցույթում «Կորսված դրախտ» ֆոտոշարի համար (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Աշխարհի առաջատար «World Press Photo» լուսանկարչական մրցանակաբաշխություն «Գլխավոր նորություններ/պատմություններ» (General News/Stories) անվանակարգում հաղթել է ՌԻԱ Նովոստիի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի շարքը:
Մելնիկովն իր «Կորսված դրախտ» (Paradise Lost) լուսանկարչական պատմությունը նկարել է Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին տեղի ունեցած զինված հակամարտության ընթացքում:
Մելնիկովի հաղթանակի մասին հայտնում է մրցանակաբաշխության կայքը։ «World Press Photo»-ի չորս բարձրագույն պարգևների դափնեկիրների անունները կհայտարարվեն առցանց հեռարձակման ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 15-ին, ժամը 17:00-ին Մոսկվայում:
Բարձրագույն պարգևներ կհանձնեն հետևյալ անվանակարգերում` «Տարվա ֆոտոպատմություն» (the World Press Photo of the Year) և «Տարվա լուսանկար» (the World Press Photo of the Year), որոնցում ներկայացվել է նաև Մելնիկովի շարքը, «Տարվա ինտերակտիվ» (the World Press Photo Interactive of the Year), «Տարվա առցանց տեսագրություն» (the World Press Photo Online Video of the Year)։
«World Press Photo-2021» մրցանակի ռուս հաղթողների թվում են նաև Ալեքսեյ Վասիլևը, որն առաջին տեղն է գրավել «Արդիականության հիմնախնդիրները» (Contemporary Issues) անվանակարգում, Օլեգ Պոնոմարյովն ու Տատյանա Նիկիտինան` «Միայնակ դիմանկարներ» (Portraits – Singles) անվանակարգում (առաջին ու երրորդ տեղեր), ինչպես նաև Ալիսա Մարտինովան` «Դիմանկարներ» (Portraits–Stories) անվանակարգում (2–րդ տեղ):
Վալերի Մելնիկովն արդեն երրորդ անգամ է «World Press Photo»-ի մրցանակակիր դառնում։ 2017թ․-ին նրա «Ուկրաինայի սև օրերը» ֆոտոշարքը՝ Դոնբասում ողբերգական իրադարձությունների մասին (2014թ․-ի ամռանը), «ոսկի» էր շահել «Երկարաժամկետ նախագծեր» (Long Term Projects) անվանակարգում։ Ուկրաինական հակամարտության մասին նրա վավերագրական եռագրության երկրորդ մասը՝ «Ընդհատակում» (Underground), որը պատմում է Դոնբասի խաղաղ բնակիչների (հեղինակի բնորոշմամբ՝ «պատերազմի ստվերում ապրող մարդկանց») մասին, միավորել էր լուսանկարներ, տեսանյութեր և ձայնագրություններ և 2018թ․-ին «արծաթ» էր շահել «Թվային պատմություն/կարճ ձևաչափ» (Digital Storytelling/Short Form) անվանակարգում։
«World Press Photo»-ն ֆոտոլրագրության ոլորտի ամենահեղինակավոր մրցանակն է, որը լուսանկարչության աշխարհում համեմատում են «Օսկարի» հետ։ 2021թ․-ի մրցույթին ներկայացվել է 4315 լուսանկարչի 74 470 լուսանկար՝ 130 երկրից։
Վալերի Մելնիկովը ժամանակակից Ռուսաստանի ամենաշատ մրցանակներ ստացած ֆոտոլրագրողներից մեկն է, որը նկարահանում է ամենատարբեր ժանրերում։ Նրա ֆոտոաշխատանքները եղել են մի շարք միջազգային և ռուսական լուսանկարչական մրցույթների short-list-ներում և բազմաթիվ մրցանակներ շահել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 19:56
Президент США Дональд Трамп заявил, что представители иранских властей звонят ему с просьбой заключить соглашение по ядерной программе Тегерана.
-
2025-06-13 19:55
Международный аэропорт "Звартноц" принял три рейса иностранных авиакомпаний, запросивших вынужденную посадку. Об этом Sputnik Армения сообщили в Комитете гражданской авиации.
-
2025-06-13 19:53
Совет безопасности ООН сегодня соберется на внеочередное заседание в связи с израильской атакой на Иран. Об этом сообщил постпред России при ООН Дмитрий Полянский.
-
2025-06-13 19:48
Учитывая ситуацию, сложившуюся в Иране, призываем граждан РА, находящихся на территории ИРИ, сохранять бдительность, следовать официальным инструкциям, а в случае возникновения чрезвычайной ситуации обращаться в посольство по адресу электронной почты ([email protected]), страницам в социальных сетях (Facebook, Instagram), а также по следующим телефонным номерам - +98 21 66704833, мобильный: +989053774966.