Հանքը չի բացվելու. Մարգահովիտում բողոքի ակցիա է
Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք դեմ են, որ գյուղի մոտակայքում պղնձի հանք շահագործվի։
Բնակիչները նշում են՝ համացանցից են տեղեկացել, որ այսօրվանից հանրային քննարկումներ են իրականացվելու Դեբեդի, Եղեգնուտի, Վահագնիի, Վահագնաձորի և Մարգահովիտի բնակավայրերում:
Համայնքի բնակիչները ցավով նշում են, որ բնապահպանական ծրագրերի կողմնակից ներկայացողներն էլ հիմա դեմ չեն հանքի շահագործման վերաբերյալ հանրային քննարկումներին։
«Մենակ Լոռու մարզում այնքան հանք կա, որ էլ ինչ պիտի անենք, եթե դեմ չլինենք»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ հակադարձեց՝ հանքը պոչամբար չի ունենալու և Մարգահովտից 20 կմ հեռու է լինելու։
«Ինքը չոր պոչանքներով է»,- նշեց նա։
Սակայն ակցիայի մասնակիցները վստահեցնում են՝ թույլ չեն տալու նոր հանք շահագործվի։
«Թեղուտում հանք կա, Ախթալայում կա, Շամլուղում կա, կիսլատայի հոտից խեղդվում ենք։ Նենց որ՝ հանքը չի բացվելու, չի լինելու ոչ մի հանրային լսում»,- նշեց քաղաքացին, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».