ԵԽ պատգամավոր․ Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ
«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի» բացմանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից:
Հագնելով զինվորական համազգեստ և կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջև՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, և ատելություն է սերմանում ժողովուրդների միջև: Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական և տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական և արդյունավետ»:
Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհետ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավարտվի:
«Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը: Հայ գերիների պահումը և վատ վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, քանի որ բոլոր հայ գերիները օրինականորեն համարվում են «ռազմագերիներ»»,-նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը»»,-գրում է Tert.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.