Արամ Սարգսյան․ Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանը ընդգրկվի ԵԱՏՄ կազմում
ՀՀ երկրորդ նախագահի արտաքին քաղաքական հարցերի խորհրդական Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը ԵԱՏՄ-ին։
Քանի դեռ Հայաստանը գտնվում է քաղաքական և տնտեսական տկարության մեջ, Ադրբեջանը փորձում է հնարավորինս շատ օգուտ քաղել դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արամ Սարգսյանը` նշելով, որ Բաքվի բռնապետը հիմա էլ որոշել ԵԱՏՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։
«Թուրքալեզու պետություններից երևի թե միայն Ադրբեջանը և Ուզբեկստանը չեն ընդգրկվել ԵԱՏՄ կազմում, և նրանց նպատակը շատ պարզ է` միության կազմում մեծամասնություն կազմել»,- ասաց նա։
Սարգսյանի խոսքով` Հայաստանի գործող իշխանության թուլությունից է, որ Ադրբեջանի նկրտումներն օրեցօր ավելի են ընդլայնվում։ Նա մտավախություն ունի, որ գործող վարչապետն անգամ ԵԱՏՄ առաջիկա նիստում չի օգտվի վետոյի իր իրավունքից։
«Իհարկե մենք վետոյի իրավունք ունենք, բայց ես կասկածում եմ, որ նա այդպիսի քայլի գնա։ Միանշանակ չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը ընդգրկվի ԵԱՏՄ կազմում»,- նշեց Սարգսյանը։
Նրա կարծիքով` նման իրավիճակներից խուսափելու համար պետք է գործող վարչակազմից օր առաջ ազատվել և նոր իշխանություն ձևավորել, միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեր ազգային շահերը պաշտպանել։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-17 19:37
Член Верховного органа АРФ "Дашнакцутюн", депутат парламентской фракции "Армения" Гегам Манукян обратился в прокуратуру с заявлением о преступлении. Об этом депутат сообщил в интервью Sputnik Армения.
-
2025-07-17 19:36
Израиль продолжит политику демилитаризации на территории южнее Дамаска и не допустит причинения вреда местным друзам со стороны сирийских властей и группировок. Об этом заявил израильский премьер Биньямин Нетаньяху.
-
2025-07-17 19:32
В Баку на церемонии, посвящённой азербайджанской прессе, наградили турецкие медиаструктуры TRT, İHA и Anadolu Ajansı — за «верную службу» в продвижении повестки Баку в Карабахской войне и внешней политике, пишет Telegram-канал «Кавказарь».
-
2025-07-17 19:31
Власти Армении предпринимают действия, направленные на то, чтобы принизить значимость и устранить государственные институты НКР, что неприемлемо. Об этом говорится в заявлении Совет по правам армян Карабаха в ответ на иск Генпрокуратуры Армении в Административный суд с целью аннулировать право собственности на представительство НК в Ереване.