Ժիրայր ԱՎԵՏԻՍՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ՝ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ «ԴԵՂԻՆ ՔԱՐՏՆ» Է, ՈՐ ՄԵԶ ԱՇԽԱՐՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Եթե առաջիկա 3-4 տարում գիտության պետական հատկացումները չբազմապատկվեն, ապա մոտակա տարիներին Հայաստանի Հանրապետությունը հավանաբար գոյություն չի ունենա»,-նման ահազանգ է հնչեցնում «Գիտուժ» նախաձեռնության անդամ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ժիրայր Ավետիսյանը։
Գիտնականն իր պնդումը ծայրահեղական ու չափազանցված համարողների համար հիմնավորում է, եթե հենց այսօր չսկսվի Հայաստանի աննախադեպ, թռիչքային զարգացումը, ապա վաղը Հայաստանը կդադարի գոյություն ունենալ որպես անկախ աշխարհքաղաքական սուբյեկտ, կամ էլ նույնիսկ ֆորմալ սուբյեկտ մնալու դեպքում դառնալու է դեր չունեցող, թերզարգացած, նոսր բնակչությամբ, հետամնաց մի գավառ։
«Վերջին տարիների զարգացումը, այդ թվում պատերազմի շուրջ իրադարձությունները, պետք է մեզ օգնեն հասկանալ, անկախ մեր երկում քաղաքական, դեմոկրատական բոլոր զարգացումներից, մենք աշխարհում ոչ ոքի պետք չենք, հետաքրքիր չենք։ Ցավոք սրտի, դա բնական է։ Մենք զբաղեցնում ենք աշխարհաքաղաքական լուրջ դիրք, տարածք, բայց աշխարհին ոչ մի բարիք չենք առաջարկում, կամ առաջարկում ենք շատ չնչին, մեր առաջարկած ծառայությունների որակը ցածր է, այն, ինչ կարող ենք առաջարկել աշխարհին, ոչ ոքի պետք չէ։ Իսկ եթե որևէ խաղացող այլևս պետք չէ, նրան շատ արագ հեռացնում են խաղադաշտից։ Կարելի է ասել՝ վերջին պատերազմը մեր դեղին քարտն է, որ մեզ աշխարհը ներկայացրեց»,- նշում է գիտնականը։
Ավետիսյանի խոսքով, Հայաստանի անկախության առաջին տարիներից մեզ համարում էին անցումային փուլում գտնվող երկիր ու սպասում էին, որ մենք ներկայանանք աշխարհին, ուզում էին տեսնել, թե մենք ինչ ենք ցանկանում լինել, ինչ դեր ենք ուզում զբաղեցնել համաշխարհային զարգացումներում, ինչ ենք ուզում անել մեր պետականության հետ։
«Նրանք սպասեցին, սպասեցին, երեսուն տարին անցավ, բայց, կարծես թե, մենք այդպես էլ այդ հարցերի պատասխանները չգտանք, ավելին, հարմարվեցինք դատարկ սպառողի կարգավիճակին։ Իսկ այս տարածաշրջանը խիստ կարևոր է դատարկ սպառողներ պահելու համար։ Եթե մենք շատ շուտ կտրուկ չներկայանանք աշխարհին նոր ասելիքով, չսկսենք թռիչքաձև զարգանալ, ապա մոտակա տարիներին մեզ կարմիր քարտ կներկայացնեն»,- ցավով փաստում է գիտնականն ու անում հաջորդ պնդումը՝ այսօր Հայաստանում թռիչքաձև զարգացում հնարավոր է միայն գիտատեխնիկական ու գիտատեխնոլոգիական ոլորտների շուրջ։
Նրա հիմնավորումներն ու հաջորդ պնդումները՝ «Գիտուժ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.