«Իմ քայլի» պատգամավոր. Գերիների հետ կապված հարցը փոխանցեք Պուտինին
«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը մեկ օր առաջ խոստովանում էր, որ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ, որ դա Ռուսաստանի անելիքն է։ Մանուկյանը թերևս չգիտեր, որ Փաշինյանը մեկ օր հետո խորհրդարանում հայտարարելու է, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի զեկուցել, որ պետք է այն ամեն գնով կանգնեցնել, և մեր զրույցում հղում էր անում Գասպարյանի այդ զեկույցին։ Ի դեպ, Մանուկյանը դեռ որոշում չի ընդունել՝ կշարունակի՞ քաղաքական կարիերան, թե՞ կվերադառնա դերասանություն անելուն։
– Իշխանությունը հայտարարել է, որ գնում է ընտրության, ի՞նչ ծրագրերով, ինչպե՞ս եք խնդրելու քաղաքացու քվեն, եթե պատերազմից կես տարի անց Փաշինյանին չի հաջողվում լուծել գերիների վերադարձի հարցը։
– Ադրբեջանցիներն իրենց պահում են տմարդի և անմարդկային, ի՞նչ անենք։
– Նախապես չգիտեի՞ք, որ մեր հակառակորդը պուպուշ չէ։
– Իշխանությանը վստահեցրել են ռուսները, մասնավորապես՝ Պուտինը, խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, և թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրենք վստահեցրել են, որ այդ համաձայնությունները պիտի կատարվեն։
– Դուք եք մեր իշխանությունը, ինչո՞ւ իրենց դիմենք, թե՞ էլ մեր իշխանությունը չեք։
– Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման և այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։
– Այսինքն՝ մենք ՀՀ պետություն չունե՞նք, թե՞ այսուհետ ՌԴ քաղաքացիներ ենք։ Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը, ինչո՞ւ մեր ղեկավարը հստակ պահանջ չի դրել, որ եթե պայմանավորվածությունը խախտվի, այս-այս կանենք կամ չենք անի։ Անհետ կորածներից մեկի ծնողն ասում էր՝ Քարվաճառը վերադարձնեիք այն ժամանակ, երբ բոլոր գերիներին կտային մեզ։
– Ադրբեջան պետությունն իրեն պահում է տեռորիստի պես։ Մարդկանց պատանդ է պահում, եթե դուք գրքեր չեք կարդացել, գոնե կինոներ տեսել եք, պատանդ պահող հանցագործի հետ միշտ շատ դժվար է և անհնար է լինում բանակցելը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-15 14:53
В резиденции Аван Уголовного суда первой инстанции общей юрисдикции города Ереван проходит первое судебное заседание по делу предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна.
-
2025-08-15 14:51
Президент России Владимир Путин и лидер США Дональд Трамп в ходе встречи на Аляске могут обсудить вопрос контроля над т.н. "Зангезурским коридором" - транспортным маршрутом между территориями Армении и Азербайджана, сказал в беседе с ТАСС первый зампред комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Виктор Водолацкий.
-
2025-08-15 14:50
12 августа был дан старт армяно-американским совместным учениям «Орлиный партнёр-2025», которые завершатся 20 августа. Национальная гвардия Канзаса прокомментировала ход учений:
-
2025-08-15 13:51
Вице-премьер РФ Алексей Оверчук обсудит в Ереване возможность трехсторонней встречи с Баку по вопросу разблокирования коммуникаций.