Երևանը չի բացառում, որ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությանը պայման կդնի գերիների հարցը
Պաշտոնական Երևանը չի բացառում, որ վետո կդնի ԵԱՏՄ առաջիկա նիստին Ադրբեջանի մասնակցությանը։ Այս մասին այսօր ԱԺ–ում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Մոտ ժամանակներս կներկայացնենք մեր դիրքորոշումը։ Նախ, դա վետո չէ, դա համաձայնեցնելու, կամ չհամաձայնեցնելու խնդիր է։ Համաձայնեցնելու խնդիրն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ կներկայացնեմ ձեզ մեր դիրքորոշումը, որտեղ նաև նշված կլինի մեր` համաձայնություն չտալու հիմքերը»,– ասաց նա` պատասխանելով լրագրողների հարցերին։
Հարցին, թե արդյո՞ք հայկական կողմից որպես նախապայման դրվելու է Ադրբեջանի կողմից գերիների վերադարձը, Մհեր Գրիգորյանը մասնավորապես ասաց. «Ես կարծում եմ, որ Մոսկվայի հետ մեր հարցերը, այդ թվում` գերիների հարցը, քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և կարծում եմ, որ լուծումներ կլինեն։ Եթե սա ևս մեկ առիթ է, ապա նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»,– ասաց Գրիգորյանը։
Ըստ ռուսական մամուլի հրապարակումների` Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունները քննարկում են կառույցի ղեկավար մարմնի՝ Միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին Կազանում մեկնարկող հերթական նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 10:05
Ученые обнаружили давно исчезнувший ландшафт, который сохранялся под покровом антарктических льдов в течение 30 миллионов лет. Эрозия, вызванная древними реками, по-видимому, привела к образованию больших плоских поверхностей подо льдом в Восточной Антарктиде между 80 и 34 миллионами лет назад.
-
2025-07-18 09:59
"Будущее, построенное вокруг оси России и Ирана как основных игроков региональной безопасности, нестабильно и нежелательно, в том числе для правительств Армении и Азербайджана".
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.