Последние новости

Մհեր Գրիգորյանը՝ գերիների վերադարձի դիմաց Ադրբեջանի նախապայմանների մասին

Ռուսաստանի կողմից կա պատրաստակամություն և ամենաբարձր մակարդակով արված բազմաթիվ փորձեր խնդիրը լուծելու համար։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրեն բավարարում Ռուսաստանի գործողությունները ուղղված նոյեմբերի 9-ի պայմանագրի ութերորդ կետի կատարմանը, տեղեկացնում է News.am։

«Եկեք ֆիքսենք, որ նման հանգամանք կա, ինչի համար շնորհակալ լինենք նաև։ Հարցի բարդության աստիճանը դուք էլ լավ հասկանում եք։ Կողմերն անում են ամեն ինչ, որպեսզի հարցը լուծվի»,- ասաց փոխվարչապետը։

Հարցին, թե արդյոք Ադրբեջանը դնում է նախապայմաններ գերիների վերադարձի դիմաց, փոխվարչապետը պատասխանեց «Իմ հարթակի տեսանկյուից նման հարց չի քննարկվել»։

Հարցին, թե Մհեր Գրիգորյանը ստացել է իշխանության կողմից նախընտրական ցուցակում առաջադրվելու առաջարկ, փոխվարչապետը պատասխանեց «Ես կուսակցական չեմ։ Այս պահին նման հարց չկա»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ