Արմեն Սարգսյան․ Ադրբեջանի հետ խոսելուց առաջ թող նախ վերադարձնեն մեր տղաներին
Մենք հավասար վիճակում չեք գտնվում, որովհետև Ադրբեջանի հետ ինչ-որ բանի մասին խոսելուց առաջ թող նախ մեր տղաներին ու աղջիկներին վերադարձնեն, հետո նոր հաջորդ քայլի մասին կմտածենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, Թբիլիսիում հայ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Չի կարող երկկողմ հարաբերությունների վերականգնումը կամ նորմալացումը գնալ ի հաշիվ մի կողմի, ի հաշիվ մեզ: Ես չեմ կարող մոռանալ Եղեռնը որպես պատմություն, այդ ամենը մի կողմ դնել, եթե հակառակ կողմը որևէ քայլ չի անում ճանաչման կամ ներողություն խնդրելու ուղղությամբ: Երբ դա կլինի, այդ ժամանակ կմտածենք, այդ ժամանակ պարզ կլինի»,-ասաց նա:
Հարցին, թե իր կարծիքով արդյոք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ի իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը, նախագահն արձագանքեց. «Ես իմ վերլուծությունն ունեմ և սխալ կլինի, եթե ՀՀ նախագահն ասի, թե ինքը սպասումներ ունի: Ի վերջո, դա ԱՄՆ նախագահի որոշումն է լինելու, ոչ թե իմ: Երբ որոշումը կլինի, մենք գնահատական կտանք: Ես կարող եմ վերլուծել, բայց ճիշտ չի լինի իմ կողմից դա բարձրաձայնելը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.