Արցախի ԱԺ նախագահը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը:
Արցախի ԱԺ-ից News.am-ին հայտնում են, որ Արթուր Թովմասյանի տարածած հայտարարությունում նշվում է.
«Ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունը՝
Գտնում ենք, որ տարածաշրջանային բարդ զարգացումների ֆոնին հայտարարությունը նոր հնարավորություններ եւ թարմացված օրակարգ է առաջադրում: Հայտարարության մեջ շոշափված հարցերը ցույց են տալիս, որ համանախագահությունը հանգամանորեն տիրապետում է իրավիճակին՝ համապատասխանաբար առաջարկելով սեփական լուծումները:
Կարեւորում ենք այն, որ համանախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հակամարտության վերջնական համընդգրկուն եւ կայուն կարգավորման հաստատմանը՝ կողմերի համար հայտնի տարրերի եւ սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է նաեւ նախկինում համանախագահության կողմից քննարկված փաստաթղթերի թարմացում եւ լուծումներ: Հայտարարությունը նշանակալի է հատկապես Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունների ֆոնին, որ հակամարտությունը կարգավորված է:
Ողջունում ենք համանախագահների պատրաստակամությունը հետհակամարտային հումանիտար առաջնահերթությունների, մասնավորապես ռազմագերիների եւ այլ ձերբակալվածների վերադարձի հարցերի լուծման գործում:
Ակնկալում ենք, որ համանախագահները, վերահաստատելով իրենց միջնորդական առաքելությունն ուղղված հակամարտության կարգավորմանը, կվերականգնեն տարածաշրջանային այցերի ու քննարկումների նախկին պրակտիկան, այդ թվում եւ՝ պաշտոնական Ստեփանակերտ, ինչը մեծապես կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացին :
Մեծապես կարեւորում ենք համանախագահության կողմից կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանման խնդիրների բարձրաձայնումը եւ դրանց օրակարգային նշանակություն հաղորդելը, ինչը հրատապություն է ստացել Ադրբեջանի՝ ժամանակավոր վերահսկողության տակ հայտնված հայկական տարածքներում նրանց վարած բնաջնջման քաղաքականության ֆոնին: Ակնկալում ենք, որ այս հարցի լուծման գործում համապատասխան միջազգային կառույցները կհամագործակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ:
Հուսով ենք, որ համանախագահների կողմից հատուկ ուշադրության եւ պարսավանքի կարժանանան Ադրբեջանի կողմից հայատյացության նոր դրսեւորումները, մասնավորապես՝ վերջին օրերին, այսպես կոչված, « Ռազմական ավարի պուրակի» բացումը, ինչն իր նախադեպը չունի համաշխարհային իրականության մեջ:
Հերթական անգամ բարձր ենք գնահատում ՌԴ դերակատարությունը Արցախի Հանրապետությունում խաղաղապահության ինստիտուտ ներդնելու, ինչպես նաեւ համանախագահության միասնական ձեւաչափում հանդես գալու շարունակական գործելակերպը: Գտնում ենք, որ ՌԴ կողմից հակամարտության կարգավորման առանձին եւ գործուն ջանքերը կարող են լրացվել ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից խնդիրներին լուծում տալու հնարավորություններով:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 10:56
В армянском спорте творится произвол. Главным ответственным за происходящее является руководитель аппарата премьер-министра.
-
2025-07-29 10:33
Заявления из США и Израиля показывают, что геополитический узел вокруг Ирана не только не решён, но и в ближайшее время ожидаются более серьёзные события.
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.