Մենենդեսը կոչ է անում ԱՄՆ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցով
ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում ապրիլի 15-ին դեսպան Վիկտորիա Նուլանդին ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում հաստատման լսումների ժամանակ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը բարձրացրել է հայ ժողովրդին, ներառյալ` հայ ռազմագերիներին վերաբերող առանցքային հարցեր:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Ամերիկայի հայկական համագումարի տարածած հաղորդագրությունը, Մենենդեսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը ազատ արձակի ռազմագերիներին:
«Ես աշխատում եմ Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի խնդիրների վրա արդեն շուրջ 25 տարի, և այն, ինչ կատարվել է նախորդ տարի, միանգամայն ողբերգական էր տարածաշրջանում շատերի համար»,-ասել է Մենենդեսը:
Լսումների ժամանակ սենատոր Մենենդեսը խոսել է նաև ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող մարդասիրական օգնության կարևորության և հրատապության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իրենց տներից տեղահանված հայերի համար անհրաժեշտ օգնության ապահովման կարևորության մասին:
Վիկտորիա Նուլանդը իր հերթին լիովին համաձայնություն է հայտնել, որ ԱՄՆ-ն պարտավոր է մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին, ներառյալ՝ ականազերծման աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ապահովել Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.