Բաքուն յուրովի է մեկնաբանում ԵԱՀԿ ՄԽ հետագա առաքելության նպատակները
ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ առաքելությունն այն է, որպեսզի «ստիպի Հայաստանին կատարի եռակողմ հայտարարության կետերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Գուսեյնլին:
Նրա գնահատմամբ՝ որպես Արցախյան խնդիրը կարգավորող ձևաչափ ԵԱՀԿ ՄԽ-ի առաքելությունն ավարտվել է, քանի որ «հակամարտություն այլևս չկա, այն լուծվել է Ադրբեջանի կոնտրհարձակողական օպերացիայի արդյունքում»:
«Կոնֆլիկտն այլևս չկա, Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը: Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: Այսօր ԵԱՀԿ ՄԽ-ի միակ օգտակար գործունեությունն այն է, որպեսզի ստիպի Հայաստանին կատարել եռակողմ հայտարարության կետերը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Հայաստանը կատարել է բոլոր կետերը, ինչից հրաժարվում է Ադրբեջանը: Բաքուն ոչ միայն չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու մասին կետը, այլ նաև քրեական գործ է հարուցել նրանց նկատմամբ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:
Մինչ խաղաղության մասին պայմանագրի ստորագրումը կոնֆլիկտը միջազգային իրավունքին համապատասխան լուծված չի համարվում, այդ պատճառով հակամարտող կողմերի բոլոր քաղաքացիները, որոնք հայտնվում են հակառակորդի տարածքում, համարվում են ռազմագերիներ:
Հայկական կողմը կոնֆլիկտը լուծված չի համարում և պահանջում է Արցախի տարածքների դեօկուպացիա և Արցախի կարգավիճակի հստակեցում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.