Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիայի համար մեծ պատիվ կլինի, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իրենց հանդիպումն անցկացնեն Վիեննայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին Կուրցը նշել է ավստրիական Pioneer հարթակին տված հարցազրույցում:
«Կան չեզոք երկրներ, որոնք ընտրվում են երկխոսության անցկացման համար: Մենք արդեն կապի մեջ ենք ռուսական և ամերիկյան կողմերի հետ: Եթե նման հանդիպում իրոք կայանա, ապա մենք անչափ ուրախ կլինենք, եթե այն անցկացվի Ավստրիայում»,- ասել է Կուրցը:
Ավստրիայի կանցլերը միաժամանակ նշել է, որ իրենց երկիրը չի գերագնահատում իր դերը և միջնորդի դեր չի ստանձնում այս հարցում, տեղեկացնում է Lragir.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 09:59
"Будущее, построенное вокруг оси России и Ирана как основных игроков региональной безопасности, нестабильно и нежелательно, в том числе для правительств Армении и Азербайджана".
-
2025-07-18 05:27
Адвокат Заруи Постанджян сообщила, что судья по делу Лианы Арутюнян принял решение о ее отстранении.
-
2025-07-18 05:24
Президент Турции Реджеп Эрдоган назвал Израиль террористическим государством после ударов ЦАХАЛ по сирийским правительственным объектам.
-
2025-07-18 05:20
Власти Армении заверили иранскую сторону, что развитие сотрудничества с другими странами, в том числе европейскими, происходит не в ущерб отношениям Еревана и Тегерана. Об этом заявил посол Исламской республики Мехди Собхани в интервью Общественному телевидению Армении.