Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է՝ առանց բացատրություն վերցնելու
Նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանից։
Հիշեցնենք, որ 53 փաստաբան հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ։ Մասնավորապես, ըստ հաղորդման, Արմեն Սարգսյանը 2003-2012թթ. առնվազն 10 տարվա Միացյալ Թագավորության քաղաքացիություն է ունեցել և ՀՀ նախագահ է ընտրվել 02.03.2018թ. այն դեպքում, երբ չի բավարարել վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու պահանջը: Արմեն Սարգսյանը կարող էր ՀՀ նախագահ ընտրվել միայն, եթե նրա ՄԹ քաղաքացիությունը դադարեցված լիներ մինչև 01.03.2012 թվականը (01.03.2018 — 6 տարի)։
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը նախագահի քաղաքացիության մասով հղում է կատարել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տեղեկանքին, որը ՀՀ նախագահի ընտրության գործընթացում ներկայացվել է ՀՀ ԱԺ:
Ներկայացված հաղորդումը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ, որտեղ նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին։
ՀՔԾ-ն մերժել է քրեական գործի հարուցումը՝ առանց հաղորդում ներկայացրած անձանցից բացատրություն վերցնելու։ Ավելին, բացատրություն չեն վերցրել նաեւ Նախագահից։ Համենայն դեպս՝ նյութերից չի երևում, որ նախագահը բացատրություն տվել է։
Արա Զոհրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են բողոքարկել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Արդեն պահանջել են նյութերի պատճենները՝ բողոքն ավելի ամբողջական կազմելու համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.