«Հրապարակ». ԵԿՄ-ԻՑ ՊԱՐԳևԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՍՅՈՒՆԵՑԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՁԵՌՔԻՑ ՄԵԴԱԼ ՍՏԱՆԱԼ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի և ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։
Մեզ ասացին, որ պատերազմին մասնակցած որոշ սյունեցիներ, որոնք ներկայացված են եղել պարգևի, հրաժարվել են գալ և Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ՝ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտելով «Արցախը հանձնած» իշխանություններին։
Մեր տեղեկությունը հաստատեցին Սյունիքից, այդ թվում՝ մեդալից հրաժարված անձանցից մեկը՝ խնդրելով անունը չհրապարակել։ Ասաց, որ իր պես մի քանի հոգի էլ կա, որ հրաժարվել է մեդալներից՝ չի ներկայացել հանդիպմանը»։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: