Սյունիքը Փաշինյանին չի ընդունում. նախկին մարզպետ
Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը` Ալիևի սպառնալիքները Սյունիքում միջանցք բացելու վերաբերյալ իրատեսական են: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենք իրագործելու են «Զանգեզուրի» միջանցքի ծրագիրը` անկախ նրանից Հայաստանն ուզում է, թե ոչ:
«Եթե ցանկանա Հայաստանը, այդ հարցը կարելի է լուծել հեշտ, եթե չցանկանա՝ մենք դա ուժով կլուծենք։ Ես պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ ասել եմ, որ նրանք պետք է հոժար կամքով դուրս գան մեր հողից, այլապես մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը կլինի նաև Զանգեզուրի միջանցքի հետ»,- հայտարարել է Ալիեւը։
«Փաստինֆո»-ի հարցին, արդյոք Սյունիքն այսօր պատրաստ է դիմակայել ադրբեջանական ագրեսիային՝ նախկին մարզպետը նշեց. «Նախ պետք է հասկանալ, թե Սյունիքի ղեկավարություն ասելով, մենք ում ի նկատի ունենք: Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի ղեկավարը չէ, նա զբաղեցնում է մարզպետի աթոռը: Նրա մոտ լավ է ստացվում միայն ոչխարներ հաշվելը: Մարզում ամբողջ ղեկավարությունը իրականացնում են համայնքի ղեկավարները, ընտրված, ոչ թե նշանակված,- ընդգծեց Հակոբյանը:
Նկատենք, որ մինչեւ Ալիեւը սպառնում էր ուժ գործադրել՝ Զանգեզուրը վերցնելու համար, Նիկոլ Փաշինյանը շտապել է գաղտնի այցելել Սյունիք՝ մեծաթիվ հատուկ ջոկատայինների, ոստիկանների ուղեկցությամբ, որի ժամանակ արձանագրվեցին բախումներ։ Գրեթե բոլոր բնակավայրերում նրան դիմավորել են սուլոցներով ու հայհոյանքներով, իսկ ժողովրդական ընդվզումը Փաշինյանը հանձնարարել է լռեցնել ուժայինների միջոցով։
«Ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է Փաշինյանը գնացել Սյունիք, քանի որ նա շատ անտրամաբանական քայլերով շարժվող մարդ է, նրա տրամաբանությունը հասկանալ հնարավոր չէ: Ես ինքս 3 տարի առաջ հրաժարվել են հասկանալ նրա տրամաբանությունը:
Մի գուցե նա ուզում էր ցույց տակ, որ կարող է գնալ Սյունիք և շփվել բնակիչների հետ: Բայց քաղաքացիների այսպիսի արձագանքի սպասելի էր: Սյունիքը իրեն չի ընդունում», - շեշտեց Հակոբյան:
Անի ՄՇԵՑՅԱՆ
«Փաստինֆո»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.