Последние новости

Փաշինյանը հանձնարարեց «կտրուկ ու հատուկ գործողություններով» լուծել Սյունիքի դեպքերի «մեղավորներին» պատժելու հարցը (Տեսանյութ)

Սյունիքի մարզում այսօր՝ ապրիլի 21-ին, տեղի ունեցած դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (խուլիգանության), 316-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հատկանիշներով։ Այս մասին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցեց դատախազ Էդուարդ Հարությունյանը։

Նա նշեց, որ քրեական գործը ոստիկանությունից պետք է ուղարկվի Քննչական կոմիտե։

Խորհրդակցությանը ներկա էին նաև Երևանից այսօր շտապ Սյունիք մեկնած՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Փաշինյանը նրանց հրահանգեց կտրուկ միջոցներով պատժել Մեղրիում, իր խոսքով, միջադեպի մեղավորներին։

«Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր Մեղրիում տեղի ունեցած միջադեպին։ Հստակ է, որ տեղի է ունեցել օրենքի խախտում։ Ես ակնկալում եմ, որ Հանրապետության իրավապահ մարմինները շատ հստակ  և կոշտ կերպով կարձագանքեն, որովհետև չի կարելի թույլ տալ, որ մարդկանց փոքր խմբակ ուղղակի ստեղծի տպավորություն, այսինքն՝ անկախ տպավորությունից չի կարելի թույլ տալ, որ անպատժելիության մթնոլորտ գոյություն ունենա ՀՀ-ում։ Պարոն Աբազյան, պարոն Ղազարյան, դուք հիմա այստեղ եք, ես ակնկալում եմ, որ շատ կտրուկ և հատուկ գործողություններով այս հարցը կլուծվի և մեղավորները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության»,– ասաց նա։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ