Փաշինյանը հրահանգել է ինձ ու կնոջս մինչև երեկո ձերբակալել. Վահե Հակոբյան
Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին, ինչպես նաև ինձ ու կնոջս մինչև երեկո Նիկոլ Փաշինյանի հրահանգով պատրաստվում են ձերբակալել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։
«Ինֆորմացիա ունեմ, որ Սյունիքի խոշորացված համայնքների, մասնավորապես, Գորիսի, Մեղրիի, Քաջարանի համայնքապետերին և ինձ ու կնոջս էդ հիստերիկը հրահանգավորել է, երևի հարբած ա եղել, որ մինչև այսօր երեկո ձերբակալեն։ Հիմա աննախադեպ մեծ ուժեր են ուղևորվում դեպի Սյունիք՝ ոչ միայն ոստիկանական, այլև ԱԱԾ, ավտոբուսների քանակն արդեն քսանն անցել է, ինչքան կարողացել են, տագնապով տանում են այնտեղ»,– ասաց նա։
Անդրադառնալով այսօր Կապանում՝ Սյունիքի մարզպետարանում խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Մեղրիում իր դեմ բողոքողները օրենք են խախտել, և որ նրանք ընդամենը մի խմբակ են, Վահե Հակոբյանն ասաց. «Դա իր երևակայությունն է, որ օրենք է խախտվել։ Սյունեցին արտահայտել է իր կարծիքը նրա նկատմամբ, դա է տեղի ունեցել։ Ի՞նչ խմբակ, ի՞նչ բան, ամբողջ մարզն է իրեն այսօր այդպես դիմավորում ու ճանապարհում։ Ինքն իր անհիմն ու հիստերիկ հրահանգներով ահավոր վիճակում է դնում նույն այդ ԱԱԾ տնօրենին, նույն այդ աշխատակիցնեին, որոնք պետք է հրաման կատարեն։ Ինքն այսօր ծաղրում է մեր ոստիկանական ուժերին և ԱԱԾ–ին»։
Վահե Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի այցի նպատակը Սյունիք պրովոկացիաներ անելու և իր դեմ շարժման ղեկավարներին ձերբակալելու և շարժումը գլխատելու նպատակով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.