Դատախազությունը վերացրել է ՀՔԾ–ի որոշումը. Արշակյանի՝ լրագրողին բռնության ենթարկելու փաստով գործ է հարուցվել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանի եւ լրագրող Փայլակ Ֆահրադյանի գործով Դատախազությունը վերացրել է ՀՔԾ֊ի` քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումն ու հարուցել քրեական գործ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության Հանրային կապերի բաժնից։
«2021թ․ մարտի 18-ին «Մամուռ» սրճարանում նշված անձանց միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՔԾ-ի կողմից դեպքի կապակցությամբ քրեական գործ չհարուցելու մասին որոշում է կայացվել։ Նախաքննական մարմինը իրավական գնահատական էր տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ, 164-րդ, 185-րդ, 186-րդ եւ 258-րդ հոդվածների համատեքստում՝ հանգելով հետեւության, որ բացակայում է հանցակազմը։
Որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչությունում ստուգելու եւ նյութերին ծանոթանալու արդյունքում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին այդ որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշում»,– հայտնեցին Դատախազությունից։
Դատախազությունից նշեցին, որ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ՝ նախաքննություն իրականացնելու եւ արդեն քրեական գործի շրջանակնելում տեղի ունեցածի ամբողջական հանգամանքները պարզելու, վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։
Նշենք, որ ՔՕ–ի 185–րդ հոդվածը սահմանում է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավորի կողմից իր ծառայողական կամ հասարակական պարտքը կատարելու հետ, պատժվում է առավելագույնը չորս տարի ազատազրկմամբ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.