Դավաճանին ընտրություններով չեն փոխում, նրան հանում են զոռով․ Վազգեն Մանուկյան
Ես կարծում եմ, նրա այցը ոչ թե նախընտրական էր, այլ կապված էր Սյունիքում փոփոխությունների հետ, որոնք նա դեռ չի հասցրել անել հօգուտ Ադրբեջանի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցին։
«Նա ժողովրդին վախեցնւմ էր պատերազմով, տպավորություն ունեմ, որ նա պատերազմը չկանգնեցրեց, շատ զոհ տվեց, որպեսզի ժողովրդի մեջ վախ առաջանա պատերազմի նկատմամբ։ Պատերազմով է վախեցնում այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերին հերթ էր կանգնել զինկոմիսարիատների մոտ՝ ճակատ մեկնելու համար։ Պետք է անպայման քշել նրան։ Ես ասել եմ՝ եթե Արցախը գրավելը Ադրբեջանի համար հեղինակության հարց էր, ապա Սյունիքը նրա համար ռազմավարական խնդիր է։ Սյունիքը ավելի է հուզում մեր հարեւաններին, Իրանին, Չինաստանին, քան Արցախի հարցը։ Նրա գրեթե 3 տարվա կառավարման մեջ ես որեւիցե օգուտ չեմ տեսել, որ բերի Հայաստանին, այլ միայն Ադրբեջանին», ասել է Վազգեն Մանուկյանը։
Սյունիքի համայնքապետերի ձերբակալությունների մասին լուրերի մասին հարցին ի պատասխան, Վ․Մանուկյանն ասել է, որ Փաշինյանին այդ կերպ դիմավորելը մարդկանց բնական ցասումն է, ոչ թե կազմակերպված ակցիա։
«Եթե նա փորձի ձերբակալել մարդկանց, ինքը պատասխանը կստանա Երեւանում», ասել է նա։
Պետությունը համեմատելով տանկի հետ, Վազգեն Մանուկյանն ասել է, որ շատ թույլ մարդու նստեցնելով տանկի ղեկին, նա ավերում է երկիրը, ոչ թե պաշտպանում։
«Ես չէի պատկերացնի, որ այսպիսի մարդ կարող է լինել Հայաստանում ղեկավար կամ որեւէ երկրում։ Մենք այսպիսի ղեկավար հազարամյակներով չենք ունեցել։ Դավաճանին ընտրություններով չեն փոխում, նրան հանում են զոռով։ Ընդ որում, ընտրությունը կուզի՝ կանցկացնի, չի ուզի՝ չի անցկացնի», նշել է նա։
Բանակում ծառայությունը 5 տարին մեկ 3 ամսով կազմակերպելու մասին Փաշինյանի գաղափարը Վազգեն Մանուկյանը որակել է «իդիոտիզմ, դեբիլի խոսք»։
«Ինքը մի սուտ բան է ասում, որ մարդիկ, որոնք երեխաներ են կորցրել, չվախենան կորցնել ամուսիններին։ Խաբում է միամիտ մարդկանց։ Այդպիսի բանակ չի լինում։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է մտածի, որ իր պատիվն ու արժանապատվությունը կախված է Նիկոլին հեռացնելուց», ասել է նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».