«Փաստ». ԻՐԱՎԻՃԱ՞Կ Է ՓՈԽՎԵԼ. ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին դեռևս ոչ մի պաշտոնական տեղեկատվություն չկա, ավելին՝ շատերն են համոզված, որ օրումեջ կարծիք փոխող Նիկոլ Փաշինյանին վստահել ու հավատալ չի կարելի, այսինքն, դեռ պարզ չէ՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, այնուամենայնիվ, գործող իշխանությունները «մյուսներից մեկ քայլ առաջ» սկզբունքով նախորդ մի քանի օրերին լծված են եղել տեղերում նախապատրաստական աշխատանքներ կատարելու գործին։
Բացի վարչական ապարատի մոբիլիզացիայից ու նախնական հաշվարկներից, այս օրերին լուրջ քայլեր են իրականացնում մարզերում նախընտրական շտաբների համար տարածքներ գտնելու համար։
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության գլխավոր շտաբի համակարգողներն իրենց մարզային ներկայացուցիչներին հանձնարարել են տեղերում այնպիսի տարածքներ գտնել, որոնք կենտրոնական հատվածում են և... «հարիր են իշխանության շտաբ լինելու համար»:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, օրերս մի քանի խոշոր համայնքներում տարածքների սեփականատերերը հրաժարվել են իշխանություններին տրամադրել իրենց ցանկացած տարածքները նախընտրական շտաբների համար։ Մեր տեղեկություններով, սեփականատերերը, իմանալով, թե որ ուժին են ծառայելու իրենց տարածքները, բաց տեքստով ասել են, որ «հող հանձնող իշխանությանը տարածք չունենք տալու»։
Ի դեպ, այդ սեփականատերերի մեջ մի քանիսը 2018 թվականին «Իմ քայլը» դաշինքին այդ տարածքները տրամադրել էին մեծ սիրով, անգամ իրենց սեփական նախաձեռնությամբ են առաջարկել դրանք, ոմանք «հանուն հեղափոխության» տարածքը տրամադրել էին նույնիսկ առանց վարձատրության։ Հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.