ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ՈՒՂԵԿՑՄԱՄԲ ՎԱՐՉԱՊԵՏԻ` ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՇՐՋԵԼԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՍ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իշխանության այն ներկայացուցիչները, ովքեր պնդում էին, որ Սյունիքում խնդիր չկա, իսկ ճանապարհներն անվտանգ են, ի՞նչ են զգում, երբ նույնիսկ իրենց վարչապետն է այդ ճանապարհներով ռուսական երաշխիքներով երթևեկում, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Հարմա՞ր է հայտնի կենդանու կարգավիճակում հայտնվելը։
ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենայի ուղեկցմամբ վարչապետի Սյունիքում շրջելը լավագույնս արտացոլում է մարզում և Հայաստանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի, դրա առանձնահատկությունների ու իրական սպառնալիքների մասին։
Ով Սյունիքում ու ողջ Հայաստանում իրականում գիտակցում է այս իշխանության արածի, իրականացվող քաղաքականության շարժառիթներն ու դրա հետևանքներ, բնական է, որ իր անհանդուրժողականությունը որևէ ձևով արտահայտելու է՝ ով ինչպես կկարողանա, ուժը ոնց կպատի։
Այս իշխանության՝ պետության ղեկին մնալու յուրաքանչյուր օրը, մեզ մոտեցնում է ողբերգության հաջորդ հանգրվանին, ինչի դեմը պետք է առնել», - գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.