Որեւէ մեկը չի ներվելու, Նիկոլից սկսած, մինչեւ վերջին քննիչ ու միլիցա. Գեղամ Մանուկյան
Քննչական կոմիտեում տեղի ունեցածը միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է։ Մի օր հատիկ–հատիկ գտնելու ենք, որեւէ մեկը չի ներվելու, Նիկոլից սկսած, մինչեւ վերջին քննիչ ու միլիցա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22–ին, Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Շուռնուխի նախկին վարչական ղեկավարի մասնակցությամբ ՔԿ–ից արված տեսանյութին։
«Քննչական կոմիտեի թուրք վիժվածք դիմակավորվածները ստորացնում են Շուռնուխի հերոսներից մեկին, երեք պատերազմով անցած շուռնուխցուն, որի տունը խլել է դավաճան Նիկոլ Փաշինյանը եւ ստորացնում են մի բանի պատճառով, որպեսզի մոլագարը տեսանյութը տեսնի ու բավարարվի, թե ոնց են հայրենիքի պաշտպանին ծնկաչոք բերման ենթարկում»,– ասաց նա։
Մանուկյանի խոսքով՝ իշխանությունները փորձում են Սյունիքը գլխատել։
Նշենք, որ Շուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, որի տունը ռազմական գործողություններից հետո անցել է թշնամու վերահսկողության տակ, այսօր առավոտյան բերման են ենթարկել։
ՔԿ–ից արված տեսանյութում երեւում է, թե ինչպես են Աղաբեկյանին ձեռնաշղթաները հագցրած քարշ տալիս։ Աղաբեկյանն ասում է, որ ինքը հիվանդ է, եւ կապ չունի այս ամեն ինչի հետ։
«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել եւ բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա»,- ասում է Արարատ Աղաբեկյանը:
Սենյակում ներկա իրավապաշտպանի պահանջներից հետո են միայն իրավապահները ձեռնաշղթաներն արձակում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.