Հեռացրեք տարածքից առանց տարբերանշանների բոլոր ոստիկաններին, իրենք ոստիկան չեն․ միջադեպ ՔԿ շենքի մոտ
Քննչական կոմիտեի առջև այսօր՝ ապրիլի 22-ին, միջադեպ տեղի ունեցավ «Քառյակ մեդիա»-ի համասեփականատերերից Արման Սաղաթելյանի և ոստիկանների միջև։ Արման Սաղաթելյանը և մի խումբ քաղաքացիներ պահանջում էին, որ Քննչական կոմիտեն մոտ կանգնած ոստիկանները, որոնք չունեն համապատասխան տարբերանշաններ կամ կրծքանշաններ, կամ կրեն դրանք կամ հեռանան։
«Տարբերանշանը չկա, ես չգիտեմ, թե այս մարդը ով է, պարոն փոխգնդապետ։ Դուք անընդհատ արհամարհում եք քաղաքացիների և լրատվամիջոցների մատնանշած խնդիրը։ Ես կարող է հանգիստ չկանգնեմ և ձեր ոստիկաններն ինձ բերման ենթարկեն, ես պարտավոր եմ իմանալ՝ ով է անում դա։ Հեռացրեք տարածքից առանց տարբերանշանների, առանց կրծքանշանների բոլոր ոստիկաններին, իրենք ոստիկան չեն։ Կամ պարտադրեք, որ այդ ոստիկանները փակցնեն իրենց տարբերանշանները կամ նարյադից հանեք այդ ոստիկաններին»,- պահանջեց Արման Սաղաթելյանը։
Արման Սաղաթելյանի կարծիքով՝ առանց տարբերանշանների ոստիկանները գուցե մտադիր են անել գործողություններ, որոնց համար հետագայում չեն ուզում կրել պատասխանատվություն․ «Միակ բացատրությունը սա է»։
Արման Սաղաթելյանի հետ երկխոսության մեջ մտած փոխգնդապետը խոստացավ կատարել նրա պահանջը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-06-07 13:00
Миллиардер Илон Маск на фоне конфликта с Дональдом Трампом заявил о необходимости создания новой политической партии в США.
-
2025-06-07 12:55
После возвращения двоих наших граждан с территории, находящейся под контролем Азербайджана, можно более свободно рассмотреть буквально "повисший в воздухе" вопрос – как вообще возможно было незаметно пересечь линию соприкосновения?» – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-06-07 12:45
В эфире Alpha News политолог, эксперт Фонда стратегической культуры Андрей Арешев прокомментировал армяно-российские отношения и подчеркнул, что в Армении есть связанные с властью силы, которые делают ставку на деградацию отношений.