Ապրիլի 23-ի գիշերը կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը
Այսօր` ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի, կհնչեն հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը` նշելով, որ հիշատակի միջոցառումը կկայանա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ։
Նշենք, որ այսօր երեկոյան ժամը 23։00-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում կմեկնարկի նաև «Հիշատակի եռերգություն» միջոցառումը, որի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, կկատարեն Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը»։ Համերգը նաև կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Նույն ծրագրի շարքում պրիլի 23-ի լույս 24-ի գիշերը Կոմիտասի անվան Կամերային երաժշտության ազգային կենտրոնում Հայաստանի պետական կամերային երգչախումբն ու «Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»։
Իսկ ապրիլի 24-ին` ժամը 19։15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի աղգային սիմֆոնիկ նվագախումբն ու պետական կամերային երգչախումբը կկատարեն Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»։
Վերջին միջոցառումը կազմակերպվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանո ներքո` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.