Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու տեղեկությունը կեղծ է և հերյուրանք.Արման Աբովյան
Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու ոչ մի քննարկում չի եղել, տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:
Նա վստահեցրեց, թե որևէ քննարկում լինելու դեպքում հանրությունը տեղյակ կլինի. «Մենք բաց ենք հասարակության համար, եթե հանկարծ նման քննարկում լիներ, հասարակությունը, ամբողջ լրատվական դաշտը տեղյակ կլիներ»,-ասաց Աբովյանը:
Նշենք, որ հնարավոր կոալիցիայի մասին այսօր տեղեկություն էր տարածել, թե Սյունիքից վերադառնալուց հետո Փաշինյանը մտքափոխ է եղել և բանակցում է ԲՀԿ-ի հետ, որպեսզի Գագիկ Ծառուկյանի հետ կոալիցիա կազմի և չեղարկի ընտրությունները.
«Այն տեղեկությունը , որը տարածվում է, այնքան զարմանալի է և իրականությանը չի համապատասխանում, որ մեկնաբանելու բան էլ չկա:
Հորդորում եմ հետևել պաշտոնական լրահոսին, այլ ոչ թե՝ հերյուրանքներին»:
Հարցին՝ ԲՀԿ-ն ամեն դեպքում բացառու՞մ է կոալիցիա կազմելը, Արմանն Աբովյանը կրկին ընդգծեց, որ ցանկացած գործընթաց լինելու է հանրային:
Իսկ եթե նման առաջարկ լինի կքննարկե՞ն՝ Արման Աբովյանն ասաց.
«Դատարկ տեղը փորձում են գեներացնել ինչ-որ ինֆորմացիա, մենք եթե-ով չենք առաջնորդվում, կրկնում եմ, մենք բաց ենք հանրության համար և ոչ մի քննարկում չի կարող լինել ծածուկ, դա բացառված է»:
Հարցին՝ հավանական համարու՞մ է, որ Սյունիք կտարած այցից հետո իշխանությունը չեղարկի արտահերթ ընտրությունները, Աբովյանն ասաց, որ այդ առումով ոչ մի տեղեկության չի տիրապետում.
«Հուսամ, որ իշխանությունները կլինեն հետևողական, այն գործընթացները, որոնք պետք է տեղի ունենան, տեղի կունենան«»,-ասաց Արման Աբովյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.