Այստեղից հեռանում ես փոխված. ես հայ չեմ, բայց այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այս մասին Սենատի նախագահն ասել է Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո:
«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն:
Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահը նշեց, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։
«1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։ Վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 11:16
Азербайджан сегодня стал не просто сателлитом Турции и союзником Украины. Алиев вступил в коллаборацию и с Израилем. Именно Азербайджан предоставлял свое воздушное пространство израильским ВВС для нанесения ударов по Ирану. Иранские спецслужбы уже сейчас имеют достоверное подтверждение этому, сообщает телеканал «Царьград».
-
2025-07-21 11:15
Ереван и Баку по-разному трактуют маршрут для связи Азербайджана и Нахиджевана. Армянская сторона после 44-дневной войны в Нагорном Карабахе неоднократно заявляла, что готова предоставить дорогу, а не экстерриториальной коридор. Однако Баку и Анкара настаивают на так называемом "Зангезурском коридоре".
-
2025-07-21 11:00
Адвокаты предпринимателя и мецената Самвела Карапетяна опубликовали девятую часть его послания «Что удалось нашим властям?».
-
2025-07-21 10:54
Бывший лидер сборной Армении по шахматам Левон Аронян, ныне представляющий США, победил на турнире Freestyle Chess Grand Slam в Лас-Вегасе. Об этом сообщает страница турнира. В финале он обыграл гроссмейстера Ханса Моке Ниманна со счётом 1,5:0,5.