ԵԽ-ում ԵԺԿ ղեկավար․ Թուրքիային կոչ ենք անում՝ առերեսվել պատմությանն ու ճանաչել Ցեղասպանության իրողությունը
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առիթով ուղերձ է հղել Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը։
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանությունը և հարգանքի տուրք մատուցում այս ողբերգության զոհերին: 1915-ին 1.5 միլիոն հայեր՝ կանայք, երեխաներ, ծերեր, իրենց կյանքը կորցրեցին՝ Օսմանյան կայսրության կողմից իրականացված կոտորածների, էթնիկ զտման արդյունքում: Այսօր, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը, մենք՝ ԵԺԿ խումբը, հարգանքի տուրք ենք մատուցում այս ողբերգության զոհերի հիշատակին։
Միլիոնավոր հայերի համար այս վերքերը դեռ բաց են։
Թուրքիայի իշխանությունների կողմից Ցեղասպանության ժխտումն անհնար է դարձնում անցյալի հետ հաշտեցումը»,-ասում է Վեբերը։
Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ խմբակցության ղեկավարն ասում է, որ իր եկիրը՝ Գերմանիան, գիտի, թե որքան բարդ կարող է լինել սեփական պատմությանն առերեսվելը, սակայն սա միակ ճանապարհն է դեպի հաշտեցում ու երկրների միջև երկարատև խաղաղության։
«Այս պատճառով, մենք Թուրքիային կոչ ենք անում՝ առերեսվել պատմությանն ու ամբողջությամբ ճանաչել Ցեղասպանության իրողությունը»,- ասում է Մանֆրեդ Վեբերը:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.