Ստամբուլում ՄԻՊ-ի գրասենյակի կոչն իշխանություններին․ Ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանի Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը «Ոգեկոչում ենք ցեղասպանությունը և ասում ենք վերջ ժխտողականությանը» խորագրով հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Հայտարարությունում Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել ցեղասպանությունը, ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Հանգամանալից կերպով հիշատակելով ապրիլքսանչորսին 220 պոլսահայ մտավորականի ձերբակալությունները և դրանց հաջորդող իրադարձությունները, նշվում է, որ հայերի գոյությանը վերջ է տրվել ողջ պատմական, մշակութային և սոցիալ-տնտեսական հյուսվածքներով:
Հայտարարությունում նաև ասվում է, որ առգրավվել են հայերի ունեցվածքը, հուշերն ու պատմությունը և իր ողջ հետքերով հազարամյա հայրենիքից բնաջնջել մի քաղաքակրթություն:
Անդրադառնալով Թուրքիայի ժխտողականության քաղաքականությանը՝ նշվում է. «Թուրքիան աշխարհում ամենահաջողակ և ամենաերկարատև ժխտումն իրականություն դարձրեց և ինստիտուցիոնալացրեց: Ժխտողականությունը այնքան հաջող է եղել, որ այսօր հայերը նույնիսկ հարկադրված են ապացուցել հազարամյակների իրենց գոյությունը և առավել ևս պատմել, որ ցեղասպանության են ենթարկվել իրենց հայրենիքում:
Թուրքիայում ապրող հայերը հարկադրված են ապրել կյանքի բոլոր բնագավառներում այս ժխտողականության մթնոլորտում, իսկ աշխարհի չորս կողմում ապրող հայերն էլ, հեռու լինելով իրենց պապենական երկրից, անընդմեջ ստիպված են դիմակայել ընտանիքի ավագների հուշերի հանդեպ վիրավորանքին»:
«Ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակությունն է: Վերջ տվեք ժխտմանը: Ընդունեք հանցագործությունն՝ իրավական իր ողջ հետևանքներով»,- ասված է հայտարարությունում:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.