ԱՄՆ նախագահը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով ապրիլի 24-ին իր ավանդական ելույթում, անդրադառնալով 1915թ․ իրադարձություններին, օգտագործեց Ցեղասպանություն եզրույթը: Այսպիսով, Բայդենը փաստորեն դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:
«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք բոլոր նրանց կյանքը, ովքեր զոհվել են Օսմանյան դարաշրջանում Հայոց ցեղասպանության ժամանակ, եւ մենք կրկին պարտավորվում ենք կանխել նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց Բայդենը իր հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Ամերիկայի հայկական սփյուռքի կառույցների, մասնավորապես` ԱՄՆ-ում «Հայ Դատի» ստորաբաժանումների երկար տարիների աշխատանքի արդյունք է: Բացի այդ, ըստ մի շարք փորձագետների, դրան նպաստել է նաեւ Վաշինգտոնի եւ Անկարայի հարաբերությունների վատթարացումը՝ կապված մի շարք հարցերի վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի վարած քաղաքականության հետ:
ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 16:33
Президент США Дональд Трамп принял решение о выходе США из ЮНЕСКО. Об этом заявили в Белом доме.
-
2025-07-22 16:31
Свекрови бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян — Рузанне Асатрян, предъявлено обвинение в отмывании денег. Об этом сообщает издание ArmLur.am.
-
2025-07-22 16:29
По данным 24News, сразу после возвращения из отпуска, в четверг, премьер-министр Никол Пашинян отправится в Алтайский край Российской Федерации, где у него запланирована встреча с премьером РФ Михаилом Мишустиным.
-
2025-07-22 16:28
Давайте зафиксируем: между Anglo Asian Mining и Кашенским месторождением стоял Арцах и 120 тысяч армян Арцаха. Для того чтобы добраться до меди, нужно убрать с пути два этих препятствия.