Թուրքիայում ԱՄՆ դեսպանատները 2 օր փակ կլինեն
ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատներն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ կփակվեն երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին հնարավոր բողոքի ցույցերի պատճառով, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ցույցեր կամ հանրահավաքներ կարող են կազմակերպվել ապրիլի 24-ին Սպիտակ տան հայտարարությունից հետո՝ ի հիշատակ Օսմանյան դարաշրջանում Ցեղասպանության ժամանակ զոհվածների: Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը, Ադանում ԱՄՆ հյուպատոսությունը եւ Իզմիրում ԱՄՆ հյուպատոսական գործակալությունը փակ կլինեն ամենօրյա սպասարկման եւ ԱՄՆ քաղաքացիներին վիզաների հարցերով աջակցության համար երկուաբթի՝ ապրիլի 26-ին, եւ երեքշաբթի՝ ապրիլի 27-ից»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Արտակարգ աջակցության կարիք ունեցող ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում կապ հաստատել դիվավագիտական կառույցների հետ հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Դիվանագիտական հաստատություններից նաեւ խորհուրդ են տվել ԱՄՆ քաղաքացիներին խուսափել ԱՄՆ կառավարական շենքերի շուրջ տարածքներից եւ «ցուցաբերել բարձր զգուշավորություն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 12:47
Самвел Шахраманян намеревался баллотироваться на пост президента Арцаха для сохранения хотя бы формального статуса и «чтобы страница Арцаха не была закрыта», сообщает газета «Грапарак» со ссылкой на свои источники.
-
2025-06-04 12:45
Производители алкогольных напитков Армении выступили с открытым письмом, текст которого гласит:
-
2025-06-04 12:43
Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху поблагодарил Азербайджан за содействие диалогу с Турцией.
-
2025-06-04 12:41
Верховный лидер Ирана аятолла Али Хаменеи в ответ на требования США заявил, что иранский народ сам будет решать, обогащать уран или нет.